Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

«Մոտիվացիան կաշառքն էր. եթե նախկինում ոստիկանները ցույցերի ժամանակ մարդ էին ծեծում, հիմա բացարձակ անգործության են մատնված»

«Ես ընդունում եմ վարչապետի ասածը, հավատում եմ, որ հնարավոր է, որ նոր Հայաստանում ոստիկանությունը կարող է չծառայել որևէ քաղաքական ուժի կամ անձի։ Ինձ համար արժանահավատ են վարչապետի հայտարարությունները, բայց դրա լավագույն ապացույցը կլիներ այն, որ Փաշինյանը ոստիկանությանը դուրս բերեր իր ենթակայությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Իսկ վարչապետը իր ելույթում հույս էր հայտնել, որ «նոր Հայաստանում ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը»։ Վարչապետը նաև հիշեցրել էր, որ ճիշտ 1 տարի առաջ իրենք միասին էին, սակայն փշալարերի տարբեր կողմերում, և այդ փաստն այսօր խիստ խորհրդանշական է։ «Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև՝ այն առումով, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն»,- ընդգծել էր վարչապետը։

Իրավապաշտպանը ուշագրավ է համարում Փաշինյանի այս դիտարկումը քաղաքացիների հետ հարաբերությունների մասով ատելության դրսևորումների բացառումը։ «Սա շատ կարևոր է, և ես գործնականում էլ, հեղափոխության օրերին էլ հիշում եմ, որ Փաշինյանը այդ թեզն էր առաջ տանում, որ ատելությունը պետք է բացառել, որ ոստիկանը մերն է։ Ներկայումս էլ ես տեսնում եմ, որ բողոքի ակցիաների, ցույցերի ժամանակ ոստիկանությունը շատ պատշաճ ծառայություն է իրականացնում, բախումների մեջ չի մտնում ցուցարարների հետ ինչպես նախկինում»,-ասաց տիկին Ալեքսանյանը՝ կրկին կարևորելով, որ ոստիկանության հանդեպ լիարժեք վստահություն կառաջանա, երբ այն գործի որպես անկախ կառույց և չենթարկվի վարչապետին։

Նշենք, որ ժամանակ առաջ խոսք էր գնում հենց այս փոփոխությունների մասին, որ ոստիկանությունը կրկին դառնա ներքին գործերի նախարարությունը և ԱԱԾ-ի հետ համատեղ դուրս գա վարչապետի ենթակայությունից։ ԱԺ ներկայացված կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագծում, սակայն, այս փոփոխությունները ներառված չեն։

Ժաննա Ալեքսանյանի խոսքերով, թերևս, ժամանակ է պետք այս փոփոխության համար, ինչպես նշեց վարչապետը՝ երկու տարի։ «Չեմ կարծում, որ վարչապետը ինչ-որ ռիսկեր է տեսնում այս փուլում այդ փոփոխություններին գնալու համար, պարզապես ժամանակ է պետք»,-ասաց նա։

Իրավապաշտպան, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը, հակառակը, կարծում է, որ հետհեղափոխական Հայաստանում ոստիկանություն չկա, բարձիթողի վիճակ է, և դա զգում և ամեն օր իրենց օրինակով համոզվում են ՀՀ քաղաքացիները։ «Ամենաթողություն է, ոստիկանության աշխատանք բացարձակ չկա։ Ճիշտ է, կաշառքի դրսևորումները գրեթե չկան, բայց աշխատանք էլ չկա։ Միջին օղակի ոստիկանները բացարձակ չեն ուզում աշխատել։ Երեկ զրուցում էի դատախազության մի պաշտոնյայի հետ, նույնն էլ նա էր պնդում, որ շարքային հետաքննիչը չի ուզում աշխատանք անել, պարզապես թղթեր է լրացնում, որ սա է արել, նա է արել և վերջ։ Սա լրջագույն խնդիր է։ Քանի որ այն կառույցը, որի հետ ժողովուրդն առաջինն է շփվում, որից ժողովրդի ակնկալիքներն առավելագույնն են, այդ կառույցում խայտառակ իրավիճակ է, ամենաթողություն, բարձիթողի վիճակ։ Ոստիկանությունն անգործության է մատնված։ Քաղաքացին հաղորդում է ներկայացնում, որից հետո ոչ մի գործողություն չի կատարվում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Ներկայումս մեկ այլ ծայրահեղություն է։ Եթե նախկինում ցույցերի ժամանակ մարդ էին ծեծում, հիմա բացարձակ անգործության են մատնված։ Մենք չենք զգում ոստիկանության ներկայությունը, և ոստիկանության հանդեպ բացարձակ վստահություն չկա»։

Մարինա Պողոսյանը ոստիկանության իր նշած անգործությունը բացատրում է մոտիվացիայի պակասով, իսկ նախկինում առկա մոտիվացիան էլ պայմանավորված էր կաշառքով, բացի դրանից՝ պրոֆեսիոնալ կադրերի պակաս կա։ «Բացի դրանից՝ շատ կարևոր է նաև ոստիկանապետի գործոնը։

Մենք պետք է հասկանանք, թե ով է նշանակվել ոստիկանապետ։ Նա օպերատիվ հետախուզական աշխատանքի ոչ մի փորձ չունի, այլ ընդամենը եղել է ցույց ցրող։ Հիմա էլ ցույց չկա, և նա կորցրել է իր վերահսկողությունը։ Ոստիկանապետի ֆակտորը շատ կարևոր է։

Ոստիկանությունն այն կարգի վատ է աշխատում, որ շատացել են գողությունները՝ մեքենաներից, տներից, քաղաքում օրը ցերեկով կրակոցներ են հնչում, պետավտոտեսչություն գրեթե չկա, օրը ցերեկով մարդիկ երթևեկությունը կանգնեցնում և պտույտներ են գործում։»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում