Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

ՀՅԴ ու դատախազության անակնկալը ՀՀԿ-ին

Գլխավոր դատախազությունը որոշել է վերսկսել Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի քննությունը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ն, որին գլխավոր դատախազությունն ասել է, որ կան գործի վերաբերյալ նոր տեղեկություններ, որոնք թույլ են տալիս թափ հաղորդել քննությանը:

Դատախազությունն այդպիսով փորձում է որեւէ կերպ բավարարել ՀՅԴ հավակնությունն ու մեղմել բողոքի հնարավոր դրսեւորումներն ու ակցիանե՞րը, ավելորդ քաղաքական աղմուկ եւ ավելորդ լարվածության առիթ չստեղծելու համար, առանց այդ էլ բազմաթիվ առիթների առկայության պարագայում: ՀՅԴ-ն օրեր առաջ՝ ապրիլի 2-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիա էր արել եւ պահանջել քայլեր սպանության բացահայտման ուղղությամբ, որը տեղի էր ունեցել դեռեւս 2013-ին: Թե՞ ՀՅԴ-ն ու դատախազությունը անակնկալ են պատրաստել ՀՀԿ-ին, այսպես ասած՝ նախկին իշխանությանը, հաշվի առնելով այն, որ հենց այդ շրջանում է կատարվել սպանությունն ու մնացել չբացահայտված:

Ի դեպ, հատկանշական է, որ Դաշնակցությունն անցնող տարիներին ոչ միայն այդպիսի պահանջներով ակցիաներ չէր արել, այլ եղել էր նույնիսկ իշխող կոալիցիայի մաս եւ չգիտես ինչու՝ չէր պահանջել այդ իշխանությունից բացահայտել սպանությունը:

Մյուս կողմից՝ այդ լռության պատճառը գուցե եղել էր այն, որ սպանության չբացահայտման հարցում նախորդ իշխանությունն ունեցել էր ծանրակշիռ պատճառներ, դե իսկ ՀՅԴ լիդերներն էլ լռել էին այլ ծանրակշիռ պատճառներից ելնելով:

Այժմ իրավիճակ է փոխվել, եւ փոխվել են մոտիվացիաները, ու ՀՅԴ-ն պահանջում է բացահայտել: Թվում է, թե այդ պահանջը, ըստ էության, կարող է աշխատել նոր իշխանության դեմ՝ հարկի թե անհարկի: Համենայնդեպս, Դաշնակցությունը հայտարարել էր, թե ակցիաները կլինեն պարբերական, եթե չլինեն քայլեր բացահայտման ուղղությամբ: Բայց իշխանությունը, փաստորեն, արձագանքում է, եւ գլխավոր դատախազությունը հայտարարում է նոր տեղեկությունների եւ քննությունը թափով վերսկսելու մասին, ըստ այդմ՝ իրավիճակը, փաստորեն, շրջելով նախկին իշխանության դեմ:

Ի դեպ, հատկանշական է, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր գյուղում այն բանից կարճ ժամանակ անց, երբ հերթական ընտրությանը հաղթել էր ՀՀԿ թեկնածու մրցակցին: Ի դեպ, ազատամարտի մասնակից Մուրադյանի սպանությունից հետո հենց այդ թեկնածուն դարձավ Պռոշյանի գյուղապետ:

Ինչ անակնկալ է սպասում նախկին իշխող համակարգին գործի քննության վերաբացման արդյունքում, ինչ են պարունակում նոր տեղեկությունները, որոնց մասին հայտարարել է դատախազությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում