Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական դաշտում ընդունեց «Տոտենհեմ»-ին և գոլառատ խաղում դուրս չեկավ կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից 12 րոպե անց թիմերն արդեն 4 գնդակ էին խփել: Նախ 4-րդ րոպեին Ստերլինգը առաջ մղեց «քաղաքայիններին», 3 րոպե անց՝ 7-րդ րոպեին, Սոն վերականգնեց հաշվի հավասարությունը: 10-րդ րոպեին Սոն դուբլ ձևակերպեց, իսկ 11-րդ րոպեին, Սիլվան նորից հավասարեցրեց հաշվի տարբերությունը՝ 2:2:
Երկրորդ կեսը «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ ուժերով սկսեց և տարածքային առաջվելությունը գոլի վերածեց 59-րդ րոպեին: Աչքի ընկավ Ագուերոն: Բայց 73-րդ րոպեին Լյորենտեն փոխարինման դուրս եկավ և խփեց «Տոտենհեմ»-ի 3-րդ գնդակը: Խաղն ավարտվեց 4:3 հօգուտ «Մանչեսթեր Սիթի»-ին: Երկու խաղերի ընդհանուր 4:4 հաշվով հաջորդ փուլի՝ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց «Տոտենհեմ»-ը՝ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:
Թիմը կիսաեզրափակչում կմրցի «Այաքս»-ի հետ: