Փարիզի Սեն-Սյուլփիս եկեղեցու դիմաց գտնվող հրապարակը, որտեղ չորեքշաբթի երեկոյան պատարագ է մատուցվել, լեցուն է եղել մարդկանցով, տաճարի զանգերը հնչել են ժամը 18.54-ին, երբ Նոտր Դամի տաճարում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիայի բոլոր տաճարների զանգերը հնչել են չորեքշաբթի, ի հիշատակ ողբերգական իրադարձության:
Սեն-Սյուլփիս եկեղեցին գտնվում է Փարիզի VI շրջանում, այն երկրորդ խոշորագույնն է Փարիզի Աստվածամոր տաճարից հետո: Այստեղ մատուցված պատարագին ներկա են եղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը:
Հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարում: Փողոցում մեծ էկրան է տեղադրվել, որտեղ հեռարձակվել է պատարագը:
Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպտին նշել է ծառայության առանձնահատուկ լինելը: Իր խոսքում նա ընդգծել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարն անպայման կվերականգնվի:
Զանգերը հնչել են 18.54-ին (Երևանի ժամանակով 20.54-ին):