Այսօր պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 87 տարեկան: Դեմիրճյանը ժողովրդի կողմից մեծ սեր ու հարգանք վայելող պետական գործիչ էր, ում բացակայությունը իր ազդեցությունը ունեցավ Հայաստանի հետագա զարգացման, քաղաքական դաշտում տիրող մթնոլորտի վրա:
«Ձևավորվել էր փոքրիկ խորհրդատվական խումբ, և ես պատիվ եմ ունեցել սեղանին դնել քաղաքականության մասին վերլուծություններ, մտորումներ և փառահեղ «Միասնություն» դաշինքի քարոզարշավին աջակցության մաս կազմել,- Կ. Դեմիրճյանի հիշատակին նվիրված միջոցառմանը հիշեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: – Երկու անհատականություն, երկու մեծություն՝ շաղախված ժողովրդի սիրով, լիդերության անկրկնելի մի բարձունք, որը մարտահրավեր էր բոլոր ժամանակների քաղաքական գործիչների ու քաղաքական առաջնորդների համար…»:
Մանրամասն՝ տեսանյութում: