Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է. նշանավոր, սիրված քաղաքական և պետական գործիչն այսօր կդառնար 87 տարեկան: Ընկերները, բարեկամները մտերիմները մասնակացում են Կ. Դեմիրճյանի հիշատակին նվիրված միջոցառմանը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով և հիշելով նրա հետ կապված հետաքրքիր դրվագներ:
«Կարեն Սերոբիչն եկել էր Հրազդան հանդիպման, ինձ ասաց՝ Սասունը դո՞ւ ես, հարցրի՝ նմա՞ն չեմ: Եվ նա պատասխանեց՝ այ Սասուն ջան, ոնց որ պատից ընկած, նկարի մեջից դուրս եկած ֆիդայի լինես»,- հիշեց ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: