Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Կառավարությունը կիսաքաոսային մոդել է առաջարկում․ բանավիճում են պատգամավորները

Աժ-ում այսօր քննարկվել է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին երկար սպասված նախագիծը։ Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում։ Նախագիծը ներկայացրել ու պատգամավորների հարցերին պատասխանել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով հարցին ի պատասխան նշել է, որ կառավարության նոր կառուցվածքի մշակման հիմքում դրվել են ոչ թե հիմնավորված ուսումնասիրություններ, հետազոտություններ ու հաշվարկներ, այլ կառավարությունն առաջնորդվել է զգացողությամբ ու համոզմունքներով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ս. Բագրատյանը նշեց, որ կառավարության նպատակը հասկանալի է՝ ունենալով կառավարության կառուցվածքը ներկայացնելու առանձնաշնորhը, այն ներկայացրել է իր նախընտրած տեսքով: ԲՀԿ խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ իր կարծիքով անհրաժեշտ է շեշտադրել գյուղատնտեսության առանցքային դերը՝ ներառելով գյուղատնտեսություն բառը նախարարության անվան մեջ, և առաջարկեց նախարարությունը կոչել գյուղատնտեսության և տնտեսական զարգացումների նախարարություն:

Ա. Մկրտչյանը նշեց, որ կցանկանար ԱԺ-ում ավելի բովանդակային քննարկում տեսնել թե՛ «Իմ քայլը» խմբակցության, թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից: «Կառավարությունը ներկայացրել է ծրագիր, որը, իր գնահատմամբ, ներկայացված կառուցվածքով ավելի հարմար է իրագործել: Մեր խնդիրն է խորհրդարանական վերահսկողություն սահմանել և կառավարությանը անընդհատ «պատասխանատվության կանչել» ԱԺ՝ հաշվետվություն ներկայացնելու, և մենք էլ գնահատենք կառավարության ՕԳԳ-ն: Կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման և չիրագործման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց կառավարությունը»,- նշեց Ա. Մկրտչյանը հավելելով, որ կառավարության կառուցվածքի հետ կապված բովանդակային խնդիրներ չի տեսնում:

Պատգամավորների դիտարկմամբ՝ պետական համակարգն ուռճացված էր, և կառավարությունը գնում է այդ խնդրի լուծման ճանապարհով: Գ. Գորգիսյանը նկատեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ բոլոր այն երկրներում, որտեղ տեղի է ունեցել տնտեսական հրաշք՝ թռիչքաձև աճ, դա իրականացել է կառավարության մինիմալ կառուցվածքի պարագայում. «Մեզ մոտ հարցականներ է առաջացրել, թե ինչու է այս տարբերակով ներկայացվել կառավարության կառուցվածքը: Այն տարբերակում, որը մենք էինք ներկայացրել, կար հստակ մեխանիզմ և տրամաբանություն և ոլորտների համար առանձին քաղաքական պատասխանատուներ, բոլորը պետք է հաշվետու լինեին խորհրդարանին՝ այդպիսով ապահովելով իշխանությունների և փոխզսպումների տարանջատման մեխանիզմները: Կառավարության ներկայացրած տարբերակում այդ ամենը հստակ չէ. կառավարությունը կիսաքաոսային մոդել է առաջարկում»:

Գորգիսյանի խոսքով՝ կրթության ոլորտում գլոբալ, սկզբունքային փոփոխությունների կարիք կա, ինչը ահռելի աշխատանք է պարունակում, և մշակույթի նախարարության միավորումը ծանրացնում է այդ նախարարության առանց այն էլ ծանր բեռը. «Չպետք է մոռանանք, որ մենք մշակութային պատերազմի մեջ ենք, և մշակույթը մեր ինքնության անձնագիրն է, մենք մշակույթը դիտարկում ենք որպես հայապահպանության մի մաս: Այս նախարարությունների կարևոր գործառույթները չեն կարող համատեղվել»

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում