Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը ցանկացավ, որ կառավարությունը պարզաբանի. «Ի՞նչ է կատարվում այսօր տրանսպորտի ոլորտում. կուզենայի հասկանալ՝ սա կոնկրետ քաղաքականությո՞ւն է օնլայն ծառայություններին տեղ տալու»:
Նա հարցրեց՝ այսօր ո՞վ է ուղևորափոխադրողների շահերի պաշտպանը. «Ե՞րբ պետք է վերանան այս երևույթները տաքսու անվան տակ»:
Պատգամավորի համոզմամբ՝ պետք է լիցենզավորվեն ոչ թե մեքենաները, այլ վարորդները:
Մանրամասները՝ տեսանյութում: