Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու: Սյս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Արցախի խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հաղորդում է «Արցախպրես»-ը:

Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ մինչև այդ հանդիպումները լինում են բազմաթիվ խորհրդատվություններ, և բացառություն չէր նաև Վիեննայում կայացած հանդիպումը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ գործընկերներին մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր դիրքորոշումը: Իսկ մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր նվաճումների շարքին է դասվում այն, որ որևէ անգամ մենք չենք առաջնորդվել ծայրահեղությամբ, մենք որևէ անգամ չենք տարածել մեծամտություն: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն: ՀՀ մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները: Մեր տեսակետը պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելուն»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:

ԱՀ նախագահի խոսքերով՝ վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը քննարկվել է լրացուցիչ հնարավորությունների կիրառման մասին հարցը:

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ՀՀ գործընկերների հետ՝ նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում որևէ հավանական փոփոխություն, որն իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու համար: Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է նաև մի շարք նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, և այդ մոտեցումների մասին մենք այս տարիների ընթացքում բազմիցս հնչեցրել ենք: Վերջին՝ Մոսկվայում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են պատրաստակամությունը շփման գծում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում