Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետին հիշեցրեց ընդդիմադիր եղած ժամանակ հնչեցրած քննադատությունները գործադիրի նկատմամբ ընդդիմության վերահսկողական լծակների բացակայության վերաբերյալ և հարցրեց. «Հիմա է՞լ եք կարծում, որ իշխանությունը պետք է վերահսկվի ընդդիմությանը տրվող որոշակի լծակներով՝ ոչ միայն խորհրդարանական մակարդակով: Այսինքն՝ փողզսպումների հետ կապված Ձեր մոտեցումները նո՞ւյնն են, թե՞ փոխվել են»:
Ի պատասխան՝ վարչապետը և՛ ԲՀԿ-ին, և՛ «Լուսավոր Հայաստանին»-ին առաջարկեց թեկնածուներ առաջարկել ՏՄՊ և ՀԾԿ հանձնաժողովներում ներգրավելու համար. «Դիսբալանս տեղի չի ունենա»:
Մանրամասները՝ տեսանյութում: