Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցի, տեղեկացրեց, որ վաղը կառավարության նիստով ստեղծվելու է պետական հետաքրքրությունների հիմնադրամ: Նրա խոսքով՝ դա մի փոքր ավելի է, քան ներդրողների համար «մեկ պատուհանի» սկզբունքը. «Սա լինելու է մեր ներկայացուցիչը ներդրումների ներգրավման համար»:
Ավինյանը բացատրեց, թե ինչ գործառույթներ է իրականացնելու այդ հիմնադրամը։
Մանրամասները՝ տեսանյութում: