Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հղում արեց ԵԽԽՎ-ում վարչապետի ելույթին, թե 50-51 հազար ստվերային աշխատողներ արդեն գործում են օրինական դաշտում:
Պատգամավորի խոսքով՝ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, որ ստվերից դուրս է եկել 5026 աշխատող: Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել հիմնադրամ վճարված գումարները հետ ստանալու համար:
«Կամ այդ 50 հազար աշխատողները որևէ ձևով չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ սխալ թվեր են ներկայացրել Ձեզ: Եթե Ձեր ներկայացրած թվերը ճիշտ են, ինչո՞ւ չեն արտացոլվում հիմնադրամում»,- հարցրեց Արմեն Եղիազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: