Ինչպես գրում է Mashable-ը, ինտերնետում սպամի քանակը անցած մեկ տարվա ընթացքում նվազել է 82.2%-ով: 2010 թ. հուլիսին ամեն օր ուղարկվում էր մինչև 225 մլրդ սպամ, այս տարվա հունիսին այդ թիվը կազմել է ընդամենը 40 մլրդ:
Նվազումը կապված է այն հանգամանքի հետ, որ վերահսկող շատ ընկերություններ արդյունավետ պայքարում են սպամ ուղարկող ռեսուրսների հետ: մասնավորապես փակվել է Rustock-ը, որն ուղարկում էր սպամ նամակների մինրև 40%-ը: Նշվում է նաև, որ սպամ-կենտրոնների փոխարեն հայտնվել են նոր ծրագրեր, որոնք դուրս են մղում համակարգչի վիրուսային ծրագրերը՝ դրանք փոխարինելով իրենցով:
Այս պահին տարբեր գնահատականներով նման ծրագրերից վարակված են 4.5 միլիոն համաակրգիչ: