Դեսպան Թրեյսին դիմավորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի (Հս. Կարոլինա) և կոնգրեսական Վերն Բուքանանի (Ֆլորիդա) ղեկավարած կոնգրեսական պատվիրակությանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել գործակցելու Ազգային ժողովի իրենց գործընկերների, ինչպես նաև գործադիր իշխանության և քաղաքացիական հասարակության հետ: Պատվիրակության առաջին կանգառն Էջմիածնում է կատարվել: