Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

«Սերժը ճիշտ էր, ես՝ սխալ». Նիկոլ Փաշինյանը պահպանում է Սերժ Սարգսյանի ժառանգությունը

«Դուք նշում եք բոլոր այն հանգամանքները, որոնք  արատավոր են եղել, բայց այս նախագծով չեք փոխել այդ երևույթները»,- այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրեց, որ պետական կառավարման կառուցվածքը ժամանակին անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում», ասվել է, որ այն սուպերվարչապետական համակարգ է: «Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալ բանը՝ սա կոստյումն է, այս կոստյումի կոճակները տեսնո՞ւմ եք, այս կոճակներից երկուսը հանում եք, մյուս կողմից էլ երկու կոճակ եք հանում ու ասում եք՝ այս կոստյումը մենք այսպես հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումը չի փոխվել, և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ: «Ասում եք՝ կասկածներ չունենաք: Մենք կասկածներ ոչ թե ունենք, այլ մենք ձեզ ասում ենք՝ ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով: Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ գտնում եմ, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք: Հիմա ԼՀԿ-ն առաջարկություն է ներկայացրել, որ ունենանք Ազգային անվտանգության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցրերի, առողջապահության, արտաքին գործերի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման, իրավական հարցրերի նախարարություններ, կրթության, գիտության և սպորտի նախարարություն՝ առանց մշակույթի, պահպանում ենք մշակույթի նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը, որտեղ միավորվում է ԱԻՆ-ը, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն, պաշտպանության նախարարություն, տնտեսական զարգացման և ֆինանսների նախարարությունը, որտեղ ներառված է ՊԵԿ-ը»,- ասաց նա:

Իրականում, իշխանության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը այս բանավեճում շատ թույլ են։ Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել այն քայլերը, որոնց բացակայության համար ընդամենը մեկ տարի առաջ քննադատում էր Սերժ Սարգսյանին։ Քաղաքական աֆորիզմ դարձած արտահայտությամբ, Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ ասում էր՝ «Սերժը սխալ է, ես՝ ճիշտ», մինչդեռ, այսօր վարչապետի վերահսկողության տակ պահպանելով ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը՝ խոստովանում է՝ «Սերժը ճիշտ էր, ես՝ սխալ»։

Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչների կողմից այդպես էլ որևէ փաստարկ, հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարության կարգավիճակ չեն ստանում։ Իրականում խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և ժամանակին Սերժ Սարգսյանը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դիտարկում է որպես իշխանության պահպանման հիմնասյուներ, իսկ այդ դեպքում դրանք պետք է դուրս լինեն խորհրդարանական վերահսկողությունից և ենթարկվեն վարչապետին։ Սերժ Սարգսյանն այդպիսի գործառույթներով էր օժտել ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որովհետև չուներ լեգիտիմություն և ստիպված էր իշխանությունը պահպանելու համար ապավինել ուժային կառույցներին։ Նիկոլ Փաշինյանը նման խնդիր չունի, նա ունի հանրային աննախադեպ վստահություն և պետք է հենվի հենց հանրության, ոչ թե ուժային կառույցների վրա։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նա գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով, և նրա ղեկավարած իշխանության ներքին տրամաբանությունը քիչ է տարբերվում հին Հայաստանի իշխանությունից։

Երեկ Ոստիկանության օրվա կապակցությամբ ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ անցած մեկ տարվա ընթացքում ոստիկանությունը փոխվել է, փոխվել են ոստիկանություն-հասարակություն հարաբերությունները։ Ոստիկանության աշխատանքում գուցե իսկապես կան որոշակի փոփոխություններ, սակայն դրանք մակերեսային փոփոխություններ են, քանի որ անփոփոխ է մնացել այն ոչ ֆորմալ գործառույթը, որն առաջադրված է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին։ Ուժային կառույցների ենթարկումը ուղիղ պետության ղեկավարին ավտորիտար իշխանության բնորոշիչ է։ Նիկոլ Փաշինյանը՝ դա ժառանգելով Սերժ Սարգսյանից, չի ցանկանում հրաժարվել դրանից։ Ու առաջանում է մեծ խզում՝ ժողովրդավարական իշխանությունը օգտագործում է ավտորիտար գործիքակազմ։ Բայց դա երկար շարունակվել չի կարող՝ կամ իշխանությունը պետք է հեռանա ժողովրդավարական հիմքից՝ դառնալով ավտորիտար, կամ պետական կառավարման համակարգը պետք է դառնա ավելի հաշվետվողական՝ դառնալով ավելի ժողովրդավարական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում