ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ևս դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխություններին։ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս կառուցվածքը ներկայացնելիս պետք էր չափելի ձևով ապացուցել, որ ի տարբերություն նախորդի, դրված են չափելի ցուցանիշներ դրվեն։
«Քաղաքական հեղափոխությունից հետո անցել է մեկ տարի և շատ նախարարություններ բառիս բուն իմաստով բերում են անորակ օրենքներ, այսինքն՝ պետական ծառայությունների որակը և մակարդակը տեղին չէ, և վարչարարությունն էլ բխում է նաև անորակ օրենքներից»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կառավարության այս կառուցվածքը չի երաշխավորում բեկումնային փոփոխություններ։