Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ ոստիկանության բաժանմունքում, նախնական տվյալներով, Էդգար Ծատինյանին խոշտանգման ենթարկելու դեպքի մասին, որն արդեն երկու օր մամուլում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է։ Նախարարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ տեղյակ չէ, հետևաբար գնահատական էլ չի կարող տալ։
«Ինձ ոչինչ չի ասում այդ անուն-ազգանունը, ես տեղյակ չեմ այդ դեպքին», – ասաց նախարարը։
Այդուհանդերձ, նախարարը շարունակում է պնդել, որ ոստիկանության բաժանամունքներում խոշտանգումների համատարած դեպքեր չկան, չեն գրանցվել։