Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հարցապնդումը վերաբերում էր կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված կրճատումներին և հարակից հարցերին:
Ներկայացնելով իր տպավորությունները՝ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց. «Ճի՞շտ հասկացա, որ դուք համաձայն եք նպատակի հետ, ուղղակի կասկածում եք, թե որքանով ճիշտ կարվեն բարեփոխումները»:
Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Մենք երբեք մեր ասածից չենք հրաժարվում. մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգը ուռճացված է»:
Մանրամասները՝ տեսանյութում: