Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը, որը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Հարցապնդումը վերաբերում էր կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված կրճատումներին և հարակից հարցերին:
«Բազմիցս նշվց, որ պետական ապարատից դուրս եկող աշխատակիցները 6 ամսով մնալու են ռեզերվում, բայց չկա խոսք այն մասին, թե դրանից հետո ինչ է պետությունը մտածում այդ քաղաքացիների հետ կապված: Ի՞նչ պետք է անել ռեզերվում գտնվող մարդկանց 6 ամիս հետո չմոռանալու համար»,- նախարարին հարցրեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: