Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում հանդես կգա հետաքրքիր նախաձեռնություններով

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամը տարվա ընթացքում նախատեսում է իրականացնել միջազգային գիտաժողովներ, հրատարակել ցեղասպանագիտական հանդեսներ, անցկացնել մեթոդական սեմինարներ, ժամանակավոր և հիմնական ցուցադրություններ:

Այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

«Նպատակս է կարգավորել թանգարան-ինստիտուտի աշխատանքները և դրանց նոր լիցք հաղորդել: Իմ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում թանգարան-ինստիտուտում հիմնականում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. հստակեցվել են բաժինների գործառույթները, ձևավորվել են նոր բաժիններ: Այսօր թանգարանում կա երեք գիտահետազոտական բաժին` հուշագրությունների, վավերագրի և մամուլի ուսումնասիրության, հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման, համեմատական ցեղասպանագիտության բաժին»,-նշեց նա:

Անդրադառնալով գիտահետազոտական աշխատանքներին՝ Մարությանն ասաց, որ ձևավորվել է նոր գիտահետազոտական խորհուրդ: Ավելի քան մեկ տարի գիտական խորհուրդը չի գործել, սակայն հիմա արդեն իսկ անցկացվել է երկու նիստ:

Խոսելով հանդեսներից` տնօրենը հիշեցրեց, որ ցեղասպանագիտական հանդես- պարբերականը, որը հրատարակվում է տարին երկու անգամ, 2018-ին լույս չէր տեսել: «Մենք մեկ էլեկտրոնային տարբերակ ենք հրատարակել նախորդ տարվա վերջին, իսկ թղթային տարբերակով՝ մի քանի շաբաթ առաջ: Այս տարի ևս երկու ցեղասպանագիտական հանդես ենք հրատարակելու, մեկը` անգլերեն: Այդ ամսագրերը համապատասխանեցրել ենք միջազգային չափանիշներին»,- շեշտեց նա:

Թանգարանը նախատեսում է տարվա ընթացքում անցկացնել առնվազն մեկ միջազգային գիտաժողով: Այս տարվա նոյեմբերին կկազմակերպվի «Հայոց փրկության գործը Մերձավոր Արևելքում. 1915-23 թվականներ» միջազգային գիտաժողովը:

Հաջորդ տարի կանցկացվի միջազգային գիտաժողով Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և լեհական Պիլեկի ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Հարություն Մարությանը կարևորեց գիտացուցադրական աշխատանքները և նշեց, որ նախորդ տարի եղել է հինգ ժամանակավոր ցուցադրություն: «Նախատեսում ենք ապրիլի 23-ին բացել «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագրով ցուցահանդեսը, գիտաժողովների դահլիճին կից նախասրահում ստեղծելու ենք մշտապես գործող փոքր պատկերասրահ, որտեղ ցուցադրելու ենք ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի աշխատանքները, որոնք նա նվիրել է թանգարանին»,-հայտնեց տնօրենը:

Նա տեղեկացրեց, որ նպատակ ունեն թանգարանում նոր ուղղություն` օսմանագիտություն մտցնել: «Գաղտնիք չէ, որ ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի մեծ մասն օսմաներեն է: Հայաստանում քիչ մասնագետներ կան, որոնք կարդում են ձեռագիր օսմաներեն: Մենք փորձելու ենք մասնագետների միջոցով հասկանալ առկա արխիվային նյութերի շրջանակը, հետո ձեռնամուխ լինել դրանց թարգմանությանն ու հանրության լայն շրջանակին ներկայացնելուն»,-եզրափակեց Հարություն Մարությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2017 թվականի դեկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ դարձել է հիմնադրամ: Թանգարանը կառավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որը 15 անդամ ունի: Խորհրդի նախագահն է ֆրանսահայ հայտնի պատմաբան և ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանը: Հոգաբարձուների խորհրդում չկան գործարարներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում այսօր աշխատում է 82 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում