Ճապոնաիայում Marutomi Seiko ընկերությունում մշակողները և Գիֆու համալսարանի մասնագետները ռոբոտ-անտառահատ են ստեղծել, որի հիմնական խնդիրը ծառի բնով մագլցելն ու ճյուղեր կտրելն է, հաղորդում է IEEE Spectrum-ը: Մշակողների հայտարարությունների համաձայն՝ ռոբոտը կարող է մարդկանց ազատել ճյուղեր կտրելու վտանգավոր աշխատանքից:
Ռոբոտ-անտառահատի քաշը 13 կգ է: Ռոբոտը մեկ րոպեում 25 սմ է անցնում:
Ռոբոտ-անտառահատի փորձարկումներն արդեն կայացել են, սակայն դրանք իդեալական պայմաններում են կատարվել: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Սարքավորումը առաջին անգամ ներկայացվել է 2013 թ. IEEE ICMA միջազգային կոնֆերանսին:









































