Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է. Էլինար Վարդանյան

Այն մարդու լեգենդը, որը լայվերից սիրում էր բոլորին ու բոլորի մեջ տեսնում էր գող ու կառուպցիոներ, կարծես թե ավարտվում է։ Պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է։

Հետևաբար՝ հիմա նա ունի պաշտպանության կարիք, հիմա նրա օրինակով պետք է կոչ անել՝ միանգամից չհարձակվել, սպասել գործի քննությանը, սպասել դատավարությանը։ Հիմա նրա օրինակով պետք է ասել՝ կա անմեղության կանխավարկած։ Հիմա նրա օրինակով պետք է ասել, որ ունի կին և երեխաներ, և չի կարելի վերջին բառերով լցնել սոցցանցերը։

Հիմա պատկերացրեք՝ եթե հեղափոխությունից հետո նոր նշանակված պաշտոնյաները, թեկուզ հենց նույն Դավիթ Սանասարյանը սա հասկանային ու բոլորին աջ ու ձախ չմեղադրեին թալանի, խարդախության, կոռուպցիայի մեջ։ Ուղղակի հանգիստ անեին իրենց գործը։ Լրիվ ուրիշ մթնոլորտ կլիներ երկրում։ Լրիվ ուրիշ արդյունքներ կունենար նոր իշխանությունը։

Մեկ օրում իշխանություն ստացած, երբևէ պետական կառույցներում չաշխատած նորանշանակները սկսեցին աջ ու ձախ սուտ, կեղծ ու անհիմն մեղադրանքներ հորդել հարյուրավոր մարդկանց վրա, որոնցից շատերն ունեն մեծ ավանդ իրենց ոլորտներում։

Անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա այս գործը, սա փայլուն առիթ է մի մեծ խումբ անձանց համար՝ հետևություն անելու։ Կյանքը շատ մեծ շրջապտույտներ ունի, և հակաօրինական գործեր անելիս միշտ պետք է այդ մասին հիշել։ Չի բացառվում, որ ՀՔԾ պետը, իր քննիչները, դատավորները, դատախազները, որոնք տեմպի տակ անում են բաներ, ասում են բաներ, որոնք չպետք է անեին և ասեին, որոշ ժամանակ անց

հանկարծ հայտնվեն լրիվ այլ դերում։ Մենք, իհարկե, այն ժամանակ էլ կպաշտպանենք նրանց իրավունքները, որովհետև բոլորն ունեն պաշտպանության իրավունք, և երկրի շահն է դա պահանջում։ Բայց այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, թունավորել մարդկանց կյանքը, կեղծիք ու սուտ տարածել նրանց մասին, ուղղորդել քննությունը, վախկոտ դատավճիռներ կայացնել, անել անօրինականություն՝ քաղաքական ղեկավարությանը դուր գալու կամ անձնական դիվիդենտներ հավաքելու համար, ու մնալ անպատիժ։ Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր, բացվելու է պատվերի ողջ շղթան, առայժմ անհայտ նյուանսները և այլն։

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա միգուցե ճիշտ կլինի, որ նա կամ հրաժարական ներկայացնի կամ պաշտոնանկ արվի՝ գործին չխոչընդոտելու անհրաժեշտությամբ։ Մյուսները պետք է լուռ հետևություններ անեն՝ այնպես, որ դրա արդյունքները հենց վաղվանից երևան։ Իսկ բոլորս կարիք ունենք ավելի զսպվածության, պրոֆեսիոնալիզմի, աշխատանքային և մարդկային կոռեկտության։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում