Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանն արձագանքեց իշխանության հասցեին հնչող քննադատություններին՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի քննադատությունները շատ բարի էին:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի տեսակետին, թե՝ կառավարության կառուցվածքի «կասկածելի բարեփոխումներ» են իրականացնում, նա հավաստիացրեց՝ դրանք ուղղված են գործադիրի արդյունավետության բարձրացմանը:
«Ի տարբերություն գոյություն ունեցող որոշ քաղաքական ուժերի, որոնք մշտապես գնում էին կոալիցիայի՝ նախարարական պորտֆելներ ստանալու և դրանք սրբորեն պահպանելու համար, մենք վեր ենք կանգնում սեփական շահերից: Ասում եք՝ գյուղատնտեսության նախարարը համակարգային լուծումներ է տալիս, հիմա դրանք կտա փոխնախարարը: Մեզ ուռճացված հաստիքներ և նախարարներ պետք չեն, պետք են խնդիրներ լուծող անձինք՝ անկախ իրենց պաշտոնի անվանումից»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: