Thursday, 18 04 2024
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

Դավիթ Սանասարյանը զգուշացնում է. ո՞վ պետք է անհանգստանա

Իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում, հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով մամուլում շրջանառված այն լուրին, որ ԱԱԾ հարուցած հայտնի գործի շրջանակում Սանասարյանն ունի կասկածյալի կարգավիճակ: Իսկ գործը, ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ հարուցվել էր ՊՎԾ մի քանի պաշտոնյաների պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշով, որը կապված էր եղել առողջապահության համակարգում իրականացված ստուգումների հետ: Ընդ որում, ԱԱԾ-ն գործ էր հարուցել առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը ահազանգել էր այդ ստուգումների արդյունքում առողջապահական պրոցեսի վտանգվածության և հիվանդների համար ընդհուպ կյանքի համար վտանգավոր խնդիրների առաջացման կապակցությամբ:

Խոսքը դիալեզի սարքավորումների ներկրման խոչընդոտների մասին է, որ ՊՎԾ ստուգումների հետևանքով առաջանում էր ըստ ահազանգի: Մամուլում եղած տեղեկությունների համաձայն, ՊՎԾ ստուգումն իրականացնողները փորձել են խանգարել մի ներկրողի, մեկ այլ ընկերության համար ճանապարհ բացելու նպատակով: Գործի շրջանակում եղան նաև ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներ: Տվյալ պարագայում խոսքն իհարկե կոռուպցիոն ռիսկի և դրա առիթով հարուցված քրգործի մասին չէ լոկ, քանի որ այն առնչվում է Պետական վերահսկողական ծառայությանը, որը փաստացի վարչապետի վերահսկողական ծառայություն է և եթե այստեղ անգամ կան կոռուպցիոն ռիսկեր, ապա առաջանում են շատ ավելի լուրջ քաղաքական հարցեր:

Խնդիրն այն է, որ դա կարող է վկայել ընդհանրապես իրավիճակի կառավարման խնդիրների մասին, եթե կոռուպցիան ներթափանցում է վարչապետի ենթակայության տակ գտնվող անմիջական միջավայր: Այդ իմաստով սակայն, ԱԱԾ արձագանքը տվյալ դեպքում խոսում է հակառակի մասին՝ այսինքն ակնառու է, որ բարձր մակարդակով իրականացվում են այդպիսի ներթափանցման վտանգների հակազդման և կանխարգելման քայլեր և տեղի ունեցողը փաստացի ոչ թե իշխանության կոռումպացվածության, այլ հակառակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի վկայություն է, երբ ԱԱԾ-ն անմիջականորեն զբաղվում է վարչապետին ենթակա կառույցում կոռուպցիայի կասկածանք առաջացնող խնդրով: Սակայն, իրավիճակն այդուհանդերձ բավականին խրթին է, հատկապես հաշվի առնելով ՊՎԾ ղեկավարի հայտարարությունները, ընդ որում ոչ միայն վերջին հայտարարությունը, այլ նաև ավելի վաղ արածը, որոնցում ակնարկներ կային, թե ԱԱԾ-ն կարող է սպասարկել ինչ որ այլ շահեր՝ օրենքի և պետության շահից բացի:

Այժմ էլ Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ «իրականում անհանգստանալու բան կա, սակայն դա իրեն չի վերաբերում»: Բայց ու՞մ է վերաբերում անհանգստանալու բանը: Սանասարյանը պետք է դա մասնավորեցնի, այլապես ստացվում է տպավորություն, որ իշխանության ամենաբարձր միջանցքում հասունանում է ինտրիգի կամ խարդավանքի մի կծիկ: Դրան զուգահեռ, գործին անդրադարձել է նաև Գլխավոր դատախազը, ի պատասխան Սանասարյանի պաշտոնավարումը կասեցնելու մասին հնարավոր միջնորդության հարցին, նա խոսել է իհարկե տեսական դաշտից՝ ասելով, որ այդ հանգամանքները որոշվում են ըստ քննության շահից բխող անհրաժեշտության, այդուհանդերձ հատկանշական է, որ գլխավոր դատախազը թեկուզ տեսականում անդրադարձել է այդ հանգամանքին, և ոչ թե հրաժարվել մեկնաբանությունից, քանի դեռ քննություն է ընթանում և դրա շրջանակում չի առաջացել մեկնաբանության կամ անդրադարձի անհրաժեշտություն: Եվ այս համատեքստում հարց է առաջանում, թե ու՞մ է զգուշացնում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, հայտարարելով, որ կա անհանգստանալու բան, բայց անհանգստացողն ինքը չէ, որ պետք է լինի: Իսկ ո՞վ պետք է լինի անհանգստացողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում