2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ հանդիսացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, ԶԼՄ-ների հրապարակումները գրեթե 3.6 անգամ ավելի շատ են եղել, քան 2017 թվականին։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» համաժողովին
Գլխավոր դատախազի դիտարկմամբ՝ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող։ «Կոռուպցիոն սխեմաներում ներգրավելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձն այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմնինները չեն տեղեկանալու, և որ ամենակարևորն է, այդ անձինք այլևս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիքներ ունենալ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնների մակարդակից, ունեցած կապերից և հնարավորություններից», – հայտարարեց գլխավոր դատախազը։