Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ խնդիր պետք է լուծի Մխիթարյանը․ «Արսենալի» մեկնարկային կազմը «Նապոլիի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» կհյուրընկալվի «Նապոլիին»: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած առաջին մրցավեճն ավարտվել էր Ունայ Էմերիի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Գրանցված հաշիվը կարծես թե լուրջ առավելություն է տվել «Արսենալին», բայց կարծում ենք ճիշտ չի լինի ասել, որ անգլիական թիմը գործնականում արդեն իսկ կիսաեզրափակչում է: Վերելքի փուլում գտնվող «Արսենալն» այնուամենայնիվ ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում, ինչը դրսևորվում է նաև առանձին ֆուտբոլիստների ձախողումներով: «Նապոլիի» դեմ առաջին խաղում «Արսենալը» տպավորիչ խաղ ցուցադրեց, սակայն օրեր անց Պրեմիեր լիգայում «Ուոտֆորդ» դեմ արտագնա մրցավեճում աչքի ընկավ անատամ և թույլ խաղով:

Նշենք նաև, որ հատկապես Եվրոպա լիգայի խաղարկությունում «Արսենալը» արտագնա մրցավեճերում խնդիրներ է ունենում: Մասնավորապես, 1/16-րդ եզրափակչում լոնդոնյան թիմը առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ին: Արդեն 1/8-րդ եզրափակչում Էմերիի ֆուտբոլիստները առաջին մրցավեճում 3:1 հաշվով պարտվել էին ֆրանսիական «Ռենին»: Երկու դիմակայություններում էլ «Արսենալը» հաջողության էր հասել սեփական հարկի տակ վստահ հաղթանակների շնորհիվ: Որոշ վերլուծաբանների կարծիքով «Արսենալը» «Ուոտֆորդի» դեմ մրցավեճում իր բարձրության վրա չէր այն պարզ պատճառով, որ ֆուտբոլիստները կենտրոնացած են «Նապոլիի» դեմ դիմակայության վրա: Ավելի ստույգ, անգլիական թիմի համար Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում հայտնվելը ինչպես նաև հեղինակավոր մրցաշարի գավաթը նվաճելն արդեն իսկ իրական է թվում: Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալին» չի հաջողվել տիտղոս նվաճել և Եվրոպա լիգան միակ և վերջին հնարավորությունն է: Պրեմիեր լիգայում «Արսենալը» դեռևս պետք է անցկացնի 5 հանդիպում:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարելու դեպքում, հիմնական նպատակին հասնելու համար «Արսենալին» կմնա ընդամենը երեք քայլ՝ կիսաեզրափակչի երկու հանդիպումներն ու գավաթի համար մրցավեճը: Ինչևէ, ինչպես «Նապոլիի» հետ առաջին մրցավեճում, այդպես էլ վաղը Էմերին ամենայն հավանականությամբ կպայքարի 3-4-2-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Պետեր Չեխը, իսկ պաշտպանական եռյակը կկազմեն Մոնրեալը, Սոկտատիսն ու Կոսելնին: Հենակետային գոտում կգործեն Ջական և Գենդուզին: Կիսապաշտպանության ձախ եզրում կխաղա Կոլաշինացը, իսկ աջ եզրում՝ Մայթլենդ-Նայլսը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Աարոն Ռեմսիի հետ կգործի ենթահարձակվողի գոտում, իսկ միակ նոմինալ հարձակվողը կլինի Լակազետը:

Կարծես թե սա ամենաօպտիմալ կազմն է այս պահին: Ամեն դեպքում չի բացառվում, որ Էմերին խաղալու հնարավորություն տա կիսապաշտպան Օզիլին, հարձակվող Օբամեյանգին և եզրային կիսապաշտպան Իվոբիին: Կարծում ենք առաջին մրցավեճում «Արսենալը» կխաղա երկրորդ համարով: Երբ թիմը ապավինում է պաշտպանությանը Օզիլի խաղը սովորաբար չի ստացվում: Այս կիսապաշտպանը հաջող է կատարում դիստպետչերի պարտականությունը երբ թիմը թելադրողի դերում է և տնօրինում է գնդակը դաշտի կենրոնում: Այս հանգամանքը, ինչպես նաև «Նապոլիի» սպասվող ճնշման մեծ հավանականությունը հաշվի առնելով նոմինալ հարձակվողի թիկունքում Ռեմսի-Մխիթարյան զույգը իդեալական է թվում: Այս երկու ֆուտբոլիստները բացի գրոհները արագ զարգացնելու ունակությունից, բավական հաջող են խաղում նաև մրցակցի առաջխաղացման ժամանակ: Կարծում ենք պատասխանատու այս մրցավեճում թե Մխիթարյանը և թե Ռեմսին լինելու են խաղային մեխանիզմի գլխավոր բաղադրիչները: Իտալական ակումբը հաջող է խաղում հատկապես դաշտի կենտրոնում:

Մխիթարյանի, Ռեմսիի ինչպես նաև Ջակայի և Գենդուզիի գլխավոր խնդիրը լինելու է մրցակցի միջին օղակը քանդելը: Եթե դա հաջողվի ապա դաշտի եզրերում Մայթլենդ-Նայլսը և Կոլաշինացը ավելի ազատ գործելու հնարավորություն կստանան: Հատկապես Մայթլենդ-Նայլսը վերջին շրջանում բավական հաջող է խաղում աջ եզրում և եղանակ է ստեղծում: «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Արսենալի» դեմ պատասխան խաղում դժվար թե դիմի մարտավարական փոփոխությունների: Իտալիայի փոխչեմպիոնը սովորաբար խաղում է 4-4-2 դասավորությամբ: Այնուամենայնիվ կադրային փոփոխությունների իտալական թիմի կազմում կարծում ենք կլինեն: Հարձակվողական բռունցքը ամենայն հավանականությամբ կկազմեն Ինսինյեն և լեհ հարձակվող Միլիկը: Բուքմեյքերները այս մրցավեճում բարձր են գնահատում «Նապոլիի» հաղթանակի հնարավորությունը: Մասնավորապես, դաշտի տերերի հաղթանակի համար սահմանված է 1․7 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4․36, իսկ «Արսենալի» հաղթանակը 4․82 գործակցով: Այնուամենայնիվ «Նապոլիի» հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը ըստ բուքմեյքերների այնքան էլ մեծ չէ:

«Արսենալի» կիսաեզրափակիչ դուրս գալը գնահատված է 1․25, իսկ «Նապոլիի» քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարելը 4․1 գործակցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում