Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանն անընդհատ չի կարող ասել՝ Մոսկվա ջան, Ձեզ չենք դավաճանում․ ի՞նչն է խանգարում նոր իշխանությանը ելույթ ունենալ «Ռոսիա 24»-ով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ռուսական լրատվամիջոցների հակաքարոզչությանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կոռեկտության կոչ արել։ Առհասարակ, ինչո՞վ են պայմանավորված այդ հարձակումները Հայաստանի նոր իշխանությունների դեմ, և այս արձագանքն ինչպե՞ս եք գնահատում։

Տեղյակ եմ վարչապետի արձագանքի մասին, ճիշտ դիրքորոշում ու նկատառում է։ Բայց հասկանանք, որ կա իսկապես խնդիր, որը լուծման անհրաժեշտություն ունի։ Հասկանանք՝ ռուսական լրատվամիջոցների այդ ոչ կոռեկտ, քննադատական տեսակետը ինչով է պայմանավորված։ Ո՞վ է աշխատում ռուսական ԶԼՄ-ների հետ, այդ ԶԼՄ-ները պատրաստ են, որ հայկական քաղաքական իշխանության, կառավարության անդամները գան և խոսեն։ Պետք չէ հայտարարություն անել, թե եկեք փակենք այդ ալիքները, կամ մյուս ծայրահեղությունը՝ եթե փակենք՝ կստանանք Վրաստան ու Ուկրաինա։ Եկեք զավեշտի չվերածենք, գանք ու այդ ԶԼՄ-ներով հստակ կարծիք հայտնենք՝ ասենք, որ այս հարցը մեր իրավական դաշտում քննարկվում է, հարցը դատական գործընթացի մեջ է, և մեր դիրքորոշումը սա է։ Ես չեմ կարծում, որ «Ռոսիա 24-ը» կամ Առաջին ալիքը, մնացած ռուսական ալիքները հրաժարվեն ներկայացնել հայկական իշխանության կամ քաղաքական մեծամասնության տեսակետները։ Ռուսաստանում տպավորություն է, որ դիտավորյալ կերպով վանում են, արհամարհում են, ասելիք չունեն։ Հիմա ստացվում է մի իրավիճակ, որ ում մտքին ինչ գալիս է իր տեսակետներից, իր մտքից բարձրաձայն ասում է։ Աշխատանք չի տարվում, իրենք էլ մի բան ասում են, հետո երկրորդը ու այդպես առաջ գնում։ Սա աշխատանքի ոճ չէ, հայկական իշխանական քաղաքական դաշտի ձեռքը ոչ ոք չի բռնել ու ասում՝ դուք չեք կարող այս ալիքներով ելույթ ունենալ, ձեր կարծիքը հայտնել։ Արտակարգ մասնագետներ կան Հայաստանում, որ նույն Քոչարյանի գործի հետ կապված կարող են իրենց հիմնավորումները ներկայացնել։

Հիմա գանք հայ-ռուսական հարաբերություններին։ Ռուսաստանում կարծիք է ձևավորվել, թե Հայաստանի իշխանությունները, քաղաքական մեծամասնությունը չունեն Հայաստանի ապագա զարգացման տեսլականը՝ տնտեսության, անվտանգության, արտաքին քաղաքականության հետ կապված։ Այսինքն՝ ինչ-որ բան արեցինք՝ անցկացրինք ազատ, արդար ընտրություններ, ընդունվեց կառավարության ծրագիր, հետո որոշեցինք կառավարության կառուցվածքային փոփոխություններ անել և Հարկային օրենսգիրք ընդունել, ու վերջ։ Իսկ ռուսական քաղաքական շրջանակներն ասում են, որ ապագայի զարգացման հստակ տեսլական չէ, մարդկանց զբաղեցնում են մանր-մունր սկանդալներով՝ տրանսգենդեր, ՊԵԿ-ում միջադեպ, մանր-մունր հարցերով օրակարգ ենք լցնում, բայց սկզբունքային հարցեր չեն քննարկվում։ Այսինքն՝ ստացվում է, որ ընդհանուր կառավարման համակարգը, ենթակառուցվածքային համակարգը չի փոխվել, փոխվել են դեմքեր, երիտասարդներ են, որոնք խառնված չեն կոռուպցիոն սխեմաների մեջ, բայց արվում են բաներ, որոնք արվել են 18-20 տարի առաջ։ Իսկ այդ երիտասարդների մոտ օբյեկտիվորեն հեղափոխության ալիքի վրա իրենց արածի մեծ գերագնահատում կա, ընկնում են պատրանքների մեջ, ինչը շատ վտանգավոր է։

– Բայց ֆիքսենք, որ Քոչարյանի հետ կապված հաղորդումները կոնկրետ պատվեր են, և փաստորեն, ռուսական այդ լրատվամիջոցները սպասարկում են կոնկրետ մարդու համար արվող քարոզչությանը։

Բոլորն այդ ամենը լավ հասկանում են, գիտենք՝ կա պատվիրատու, որն ունի պաշտպանության գիծ։ Իրենք էլ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանվում են։ Բայց եթե Հայաստանի իշխանություններին հետաքրքրում է, որ ռուսական ԶԼՄ-ներում նման ոչ կոռեկտ հաղորդումներ են գնում ու գնահատականներ տրվում, հարց է առաջանում՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ինչո՞ւ մենք մեր կարծիքը չհայտնենք։ Չէ՞ որ շատ ուղղություններով լավ համագործակցություն է գնում, բայց ինչո՞ւ է մեդիա դաշտում այդպիսի դատարկություն, վակուում, դա շատ վտանգավոր է։ Այնպես չէ, որ այդ մեդիայի ազդեցությունը զրո է, բայց Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ու եթե մենք շահագրգռված ենք այդ իրավիճակը փոխելով՝ պետք է հստակեցնենք վիճակը՝ ո՞վ է խանգարում Հայաստանի իշխանություններին գալ ու ելույթ ունենալ «Ռոսիա 24»-ով, գանք նորմալ ելույթ ունենանք ու շատ բարյացակամ ձևով մեր հարցերը լուծենք, բացատրենք նույն այդ գործի բնույթը։ Վտանգավոր է, որ Քոչարյանով այսպիսի նախադեպ ստեղծվի։ Ամեն դեպքում, ռուսական ԶԼՄ-ները Հայաստանին բարեկամ են համարում ու շատ վրդովվում են, որ իրենք մի հարցի շուրջ կարծիք են հայտնում, իսկ Հայաստանում այդպիսի ընկալում է լինում, հակազդեցությունն էլ լինում է շատ թշնաման ձևով։ ԶԼՄ-ներն իրենց աշխատանքի ոճն ունեն, ուզում են մի քիչ հետաքրքրացնել, Հայաստանում էլ հեղափոխություն է եղել, եկել են մարդիկ, որոնք իրենց ղեկավարներին նման չեն, ու սա որոշակի քննարկումների տեղիք է տալիս։

– Սրանո՞վ է նաև պայմանավորված Ղազախստանի նախագահի նամակը Քոչարյանին։ Տպավորություն է, որ Փաշինյանն իրենց նման չէ ու չի ընկալվում։

Այո՛, ճիշտ է, աշխատանքները Հայաստանի նոր ղեկավարության հետ շարունակվում են, բայց նա իրենց նման չէ։

Բացի դրանից՝ Հայաստանն այսօր այդ երկրների հետ զարգացման հայեցակարգ չունի, բայց տպավորություն է, որ անընդհատ ուզում ենք ասել՝ Ռուսաստան ջան, Ռուսաստանի նախագահ ջան, մենք ձեզ չենք դավաճանի, ձեր գծի մեջ ենք, Արևմուտք չենք փախնի, բայց այդպիսի բան անել չի կարելի։ Նախկին իշխանությունների ժամանակ ասում էին՝ վասալային հարաբերություններ, բայց մեկը չկա հիմա այս մարդկանց բացատրի՝ հարգելի կառավարություն, այսպես էլ չի կարելի։ Այդ ամեն ինչն արդեն ուրիշ տպավորություն է թողնում, եկեք ավելի գործնական, կոնստրուկտիվ աշխատանք վարենք։ Ռուսաստանում մտածում են, թե այս մարդիկ հակված չեն միջպետական հարաբերությունները խորացնելուն․․․ ռազմատեխնիկական առումով, այո՛, աշխատանք տարվում է, բայց կարելի էր ավելի հզոր միավորներ ստեղծել։ Հիմա Ռուսաստանն ասում է՝ այս մարդիկ չեն ուզում մեզ հետ աշխատել, միայն ասում են՝ մենք ձեր հետ ենք, տեսեք, ձեր դեմ հարց տվեցին ԵԽԽՎ-ում, բայց մենք խուսափողական պատասխան տվեցինք։ Սա ծիծաղելի իրավիճակ է, որը Ռուսաստանում շատ վատ տպավորություն է թողնում։ Անընդհատ ասում ենք՝ մենք ձեր գծի մեջ ենք, բայց կոնկրետ համագործակցություն տեղի չի ունենում։ Հիմա Նազարբաևը աշխատել է Քոչարյանի հետ, նորմալ հարաբերություններ են եղել ու այդ նամակը գրել է, որևէ մեծ խնդիր չկա…

–  Բայց նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ակումբի համար օտար է, իրենք նախկիններին են սովոր, ու սրանով է պայմանավորված նոր իշխանությունների հանդեպ մոտեցումը։

– Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, նա հեղափոխությունից առաջ և հետո Մոսկվայում էր, Փաշինյանի խորհրդականներն էլ հասկանում են, որ իրենք նոր մոտեցումներ են կրում, ուստի, ավելի գործնական ու հայեցակարգային ծրագրեր պետք է առաջարկեին ու գնան առաջ, բայց ձեր ասած օտարն անընդհատ չի կարող ասել՝ ես չեմ դավաճանում, ձեզ հետ եմ, դրանք խոսքեր են, պետականության տեսակետից դա ընդհանրապես անթույլատրելի է, մանկամտություն էլ չի, ավելի վատ է։

Հիմա նորից անդրադառնալով ԶԼՄ-ներին, չի կարելի այս մոտեցումը, հիշեք՝ Քոչարյանի ժամանակ ՆՏՎ-ն մի որոշ ժամանակով անջատվեց, դա, իհարկե, անձնական հարցի հետ կապված, բայց այդպիսի ձևերով հարց չի լուծվում։ Եկեք ու այս ալիքներով ձեր տեսակետները ներկայացրեք, շատ հանգիստ ու բարյացակամ ձևով այս հարցը կշարունակվի։ Չի կարելի միայն ասել, թե այդ ալիքները հասարակության վրա ազդեցություն չեն ունենում, ու եթե մի քիչ էլ խոսեք՝ կբռնենք, կանջատենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում