«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կշարունակի աշխատանքը թուրինյան ակումբում: «Արդեն պայմանավորվել եմ ակումբի ղեկավարների հետ: Չեմ պատրաստվում հեռանալ և դեռ մեկ կատրի կաշխատեմ «Յուվենտուսում»»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջելով Ամստերդամի «Այաքսին» դուրս մնաց հետագա պայքարից:
Իտալիայի առաջնությունում տիտղոսակիր ակումբը գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը: