Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ ապրանքների գնումից՝ դա բացատրելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այդ մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը:
«Ղրիմցի ապրանքարտադրողներն իրացման շուկաներ դուրս գալու խնդիր ունեն: Անկայուն քաղաքական իրադրության պայմաններում բազմաթիվ վայրերում զգուշավորությամբ են վերաբերվում «Պատրաստված Է Ղրիմում» մակնշմամբ արտադրանքի իրացմանը, մասնավորապես, Բելառուսը եւ Ղազախստանը հրաժարվում են նման ապրանքների գնումից»,- ասել Է գործակալության զրուցակիցը: