Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ առաջարկվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով 1-ին փոխվարչապետի պաշտոնը. «Առկա 3 փոխվարչապետի փոխարեն կլինի երկուսը: Նախատեսվում է կրճատել նաև նախարարությունների թիվը՝ սահմանելով 12 նախարարություն»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով նախարարին, հիշեցրեց, որ Արտակ Զեյնալյանը ընդդիմադիր եղած ժամանակ սկզբունքորեն քննադատում էր կառավարությանը կարևոր որոշումները և կարևոր նախագծերը Ազգային ժողով հապճեպ բերելու համար:
«Ի՞նչ փոխվեց Ձեզ մոտ, որ սկսեցիք այսպես վերաբերվել Ազգային ժողովին, պարոն նախարար»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց խմբակցության առաջարկները հանձնաժողովի նիստում կետ առ կետ, ինչպես հարկն է՝ չեն քննարկվել:
Մանրամասները՝ տեսանյութում: