Վենեսուելայի Նուեվա Էսպարտա նահանգի բանտի դատապարտյալները ապրիլի 16-ի առավոտյան զանգվածային փախուստ են կազմակերպել։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Noticias Venezuela-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ շուրջ 60 կալանավոր սառը զենքով երկու հսկիչի վրա են հարձակվել։ Բանտի երկու աշխատակիցները վիրավորում են ստացել և հիվանդանոց տեղափոխվել։
Նախնական տվյալներով՝ կալանավորներից մեկը սպանվել է։
Փախստականներին հաջողվել է վերցնել բանտի պահակակետում գտնվող զենքը և ազատության մեջ հայտնվել։