Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Լիդիան Արմենիա»-ն մանիպուլացնում է հասարակությանը. իրենց օգտին դատարանի որոշումը ոչ մի բան չի նշանակում

«Լիդիան Արմենիա» ընկերությունից նախօրեին հաղորդագրությամբ տեղեկացրին, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:

«Լիդիան Արմենիա» ընկերությունից 2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք «Լիդիանի» ազատ մուտքն ապահովելու՝ «Լիդիանի» պահանջը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ վճիռն իրականում իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ բողոքող բնապահպաններից ոչ ոք հայցադիմումում նշված կոորդինատներով տարածք չի ներխուժել, որևէ ներխուժում առհասարակ չի իրականացվել։ «Հայցադիմումում, որը բավարարվել է, նշված է՝ պարտավորեցնել ոստիկանությանը վերացնել իրենց տարածք կատարված ներխուժումները։ Իրենց տարածք ոչ ոք չի ներխուժել՝ ո՛չ նշված կոորդինատներով, ո՛չ էլ սեփականության իրավունքով նրանց պատկանող տարածք։ Տղաները այդ տարածքից դուրս են և երբևէ նրանց տարածք ներխուժման փորձ չի կատարվել։

Հայցադիմումում և դատարանի որոշման մեջ ճանապարհ բացել-փակելու մասին խոսք չկա։ Իսկ այդպես ներկայացնելով, թե իբր դատարանը ոստիկանությանը պարտավորեցրել է տղաներին դուրս հանել այդ տարածքից և բացել հանքավայր տանող ճանապարհը, մանիպուլյացիա է իրենց կողմից, հերթական անգամ մարդկանց ապակողմնորոշելու փորձ։ Հստակ գրված է՝ «Լիդիանի» սեփական տարածք ներխուժումը վերացնել, բայց դեռ հարց է, թե ով է ներխուժել։ Իսկ թե համայնքին պատկանող հողի վրա ով կնստի, ով ճանապարհ կփակի, դա արդեն «Լիդիանի» գործը չէ»,-ասաց տիկին Վարդանյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը կարող է հանգիստ բողոքարկել այս որոշումը՝ պնդելով, որ ստուգում չի եղել, պարզելու համար, որ ներխուժում չի եղել։

Իսկ եթե ներխուժում չի եղել, ապա վերացնելու ոչ մի բան չկա։

Նազենի Վարդանյանի խոսքերով՝ այս որոշումը բնավ չի նշանակում, որ վերաբերմունք է փոխվել «Լիդիան Արմենիա»-ի նկատմամբ, կամ, որ դա նախանշում է հանքավայրի առաջիկա շահագործումը, ինչպես այս օրերին մեկնաբանություններ են հնչում։

«Նախ՝ դատարանի վճիռը կառավարության հետ ոչ մի կապ չունի և հետո, ինչպես արդեն նշեցի, այդ որոշումը ոչ մի բանի մասին է, քանի որ նրանց տարածք որևէ ներխուժում չի եղել»,- նկատեց իրավաբան բնապահպանը։

Հիշեցնենք, որ հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործ է հարուցված Քննչական կոմիտեում, նշանակված է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն: Փորձաքննությունը հանձնարարված է ELARD ընկերությանը, որն առաջիկա ամիսներին պետք է տա փորձաքննության պատասխանները։ Բնապահպանի խոսքերով՝ ներկայումս, ավելին՝ առաջիկա երկու ամիսն անհնար կլինի նշված տարածքում որևէ ուսումնասիրություն կատարել, քանի որ տարածքը պատված է ձյան հաստ շերտով։ «Այս սեզոնին ոչ մի բան հնարավոր չէ պարզել՝ ո՛չ թթվային դրենաժ, ո՛չ կենսաբազմազանություն, ո՛չ բույս, ո՛չ թիթեռ։ Սաղ սառած վիճակում է, ոչ մի բան հնարավոր չի լինի ուսումնասիրել, որ մի բան էլ ասում են, թե առաջիկա երկու ամսում կլինի պատասխանները»,- նկատեց Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք արդեն ունեն եզրակացություն, որ թթվային դրենաժն ազդելու է, կենսաբազմազանությունը վնասվելու է, ունենք հենց ֆինանսավորող կազմակերպության օմբուդսմենի եզրակացությունը, որ Ջերմուկի ջրերի վրա ազդեցությունը և Գնդեվազի ու Ջերմուկի վրա տնտեսական ազդեցությունները հաշվի առնված չեն։ Հենց այս փաստարկներով էլ բնապահպանները դիմել են վարչական դատարան՝ պարտավորեցնելով բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել փորձաքննության արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում