Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Իշխանությունը հասկացել է հարցի լրջությունը և բալանսավորված մոտեցում է ցուցաբերում ՀԿԵ-ին. արդյունքը երկու նոր շարժակազմն է»

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործից որևէ նորություն դեռևս չկա։ Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դարձյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասին շարունակում է ահազանգեր ստանալ երկաթուղայիններից, ովքեր մտահոգ են իշխանության լռությամբ։ «Մարդիկ հանգիստ չենք կարող նստել իրենց տեղերում, ի՞նչ եղավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 60 մլն դոլարի չարաշահումը։ Հեղափոխությունն այդպես էլ երկաթուղի չհասավ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանն այցելեց Գյումրի՝ Երևան-Գյումրի գնացքով, և ոչ ոք չանդրադարձավ ընդհանրապես չարաշահումների թեմային։

Հետևողական եմ լինելու, որ Հայաստանի նոր իշխանությունները բացահայտեն այդ չարաշահումները և պատժեն դրանց պատասխանատուներին։ Խոստանում եմ առաջիկայում ավելի մանրամասն անդրադառնալ այս հարցին և ներկայացնել երկաթուղայինների կողմից ինձ տրամադրված փաստերը»,- գրել էր պատգամավորը։

Իսկ 60 մլն դոլարի չարաշահման վերաբերյալ քրեական գործն այս պահին շարունակվում է քննվել Քննչական կոմիտեում, հարցաքննություններ են տեղի ունենում, հիմնականում ուսումնասիրվում են պայմանագրերը, որոնց ուսումնասիրության ժամանակ մի շարք չարաշահումների ու ատկատով աշխատելու, խարդախությունների ու յուրացումների երևույթներ են ի հայտ գալիս։

Այս քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված տրանսպորտի և կապի նախարարության երկաթուղու վարչության նախկին պետ Արսեն Մկրտչյանը, որը ներկայումս փաստաբանական գործունեությամբ է զբաղվում և հանդիսանում է գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն մեկ անգամ են հարցաքննել, դրանից հետո այլևս չեն կանչել, և իր տեղեկություններով՝ հարցաքննվելուց հետո գործը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայություն։ «Ես կարծում եմ, որ դրանից հետո գործը պետք է կարճված լիներ։ Դա իմ՝ փաստաբանիս ենթադրությունն է։ Չարաշահումների դրվագով ինձ չեն հարցաքննել, ես որևէ տեղեկություն չունեմ։ Ես ուզում եմ ընդգծել, որ, ըստ էության, այն հարցերը, որոնք մենք բարձրացրել ենք տարիներ շարունակ, քրեաիրավական ոլորտից չեն եղել, և մեր նպատակը եղել է ոչ թե մարդկանց պատասխանատվության ենթարկելը, այլ ներդրումային միջոցները էֆեկտիվ օգտագործման մղելը։ Իմ գերնպատակը, այն ժամանակ որպես պաշտոնյա, արդեն իրականացվել է։ Ես ասում էի, որ ահռելի գումարներ ծախսելուն զուգահեռ նոր շարժակազմ չի բերվում, բայց ներկայումս արդեն երկու ուղևորատար գնացք է աշխատում, որոնցից մեկով վարչապետը վերջերս գնաց Գյումրի։ Եթե այսպես շարունակվի, կնշանակի մոտեցում է փոխվել։ Գերխնդիրը չպետք է լինի այն, որ մեկն անպայման գնա նստի, նպատակն այն է, որ նոր գնացքներ աշխատեն Հայաստանում»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս հարցը շատ նուրբ է։ Առհասարակ, ներդրողների հետ պետք է շատ նուրբ վարվել։ Մի կողմից պետք է վերահսկողություն իրականացնել, մյուս կողմից՝ թույլատրել ներդրողին հանգիստ աշխատել և չհետապնդել։

«Մոտեցումը պետք է հավասարակշռված լինի, որը ես նկատում եմ նոր իշխանության մոտ։ Այս իշխանություններին չպետք է մեղադրել անսկզբունքայնության մեջ։ Իշխանությունը հասկացել է հարցի լրջությունը և բալանսավորված մոտեցում է ցուցաբերել։

Դրա արդյունքն էլ երկու նոր շարժակազմն է»,- ընդգծեց Արսեն Մկրտչյանը։

Մեր դիտարկմանը՝ տարիներ շարունակ իրականացված չարաշահումների, յուրացումների, կեղծ վնաս ցույց տալու դիմաց ՀՀ կառավարությունից ստացված հսկայական սուբսիդիաների, փոխհատուցման համար որևէ մեկը չպե՞տք է պատասխանատվություն կրի, Մկրտչյանը պատասխանեց. «Պետք է լինի պատասխանատվություն, բայց դա չի նշանակում, որ այդ պատասխանատվությունը պետք է լինի քրեաիրավական դաշտում։ Ամեն ինչ պետք է լուծվի պայմանագրերի շրջանակներում՝ հաշվարկների և վերահաշվարկների միջոցով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում