Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի և Թուրքիայի միջև նոր մակարդակի հարաբերություններ են սկսվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հստակեցվում է, որ Լուկաշենկոն այդ մասին հայտնել է Անկարա պաշտոնական այցի ընթացքում:
Լուկաշենկոյի խոսքերով, նրա այսօրվա հանդիպումը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դարձել է երկու երկրների միջև նոր հարաբերությունների սկիզբը:
«Բանակցությունների ընթացքում որևէ թեմայի շուրջ մենք հակասություն չենք ունեցել, բոլոր հարցերի շուրջ մենք համակարծիք ենք … մեր հարաբերություններում և բոլոր ոլորտներում համագործակցության նոր էջ»,- հավելել է Լուկաշենկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լուկաշենկոն Էրդողանին ընկեր է անվանում, իսկ նա Լուկաշենկոյին՝ եղբայր: