Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած «Լեգանեսի» հետ մրցավեճից հետո անդրադարձել է նաև Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհին:
«Իսկապես ահավոր է, երբ նման ահավոր բաներ են տեղի ունենում։ Այսօր հերթը Փարիզին ողբերգության հետ առերեսվելու։ Ուզում եմ, որ նման բաներ ոչ մեկի հետ տեղի չունենան։ Հոււսով եմ, որ զոհեր չկան»,- ասել է Զիդանը: