Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայթյունավտանգ քայլ ընդդեմ բռնցքամարտի․ Ինչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի նախարարությունը դադարեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը: Հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակն օր-օրի ավելի է սրվում, իսկ հանգուցալուծման ճանապարհն այդպես էլ չի նշմարվում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորապես ասելով «Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը: Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը 01.04.2019 թվականին կասեցրել է նախարարության և ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրով ֆեդերացիայի ֆինանսավորումը՝ մինչև ֆեդերացիայի օրինական հիմքերի ապահովումը:

Բռնցքամարտի ֆեդերացիան, որպես օլիմպիական մարզաձև, ֆինանսավորվել է պետական բյուջեից: Այս տարի ևս կնքվել է համապատասխան պայմանագիր, սակայն մեկ անձի կամակատար սպորտի նախարարությունն իր ապօրինի որոշմամբ դադարեցրել է ֆինանսավորումը, այն էլ այն ժամանակ, որ բռնցքամարտն իր զարգացման լավագույն ժամանակներն է ապրում:Նման ակնհայտ ապօրինություն և ակնհայտ ոչ իրավաչափ վարչարարություն չենք հանդուրժելու և դիմելու ենք ՀՀ վարչապետին, ակնկալելով ինստիտուցիոնալ տեսքի բերել նախարարությանը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պահանջել է տրամադրել կայացված որոշման ընդունման հիմքում ընկած վարչական վարույթի նյութերը։Հանրությանը մշտապես տեղեկացնելու ենք իրավասու մարմինների բոլոր ապօրինությունների մասին»:

Ըստ ՀՀ սպորտի նախարարության և ՀԱՕԿ-ի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը լեգիտիմ չէ և այս կառույցի գործունեությունը որակվում է ապօրինի: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան էլ AIBA էլ անդրադառնալով խնդրին հորդորել էր 3 ամսվա ընթացքում անցկացնել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ: Արթուր Գևորգյանն իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է նոր ընտրություններին միայն թե AIBA-ից պաշտոնապես ստանա հիմնավորումներ այդ առթիվ: Դրանք մինչ օրս չեն ներկայացվել: Այսինքն այս պահին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեությունը միանգամայն օրինական է: Մեր բռնցքամարտիկները տպավորիչ ելույթներով աչքի են ընկնում հեղինակավոր մրցաշարերում: Մոտ մեկ ամիս առաջ մեր բռնցքամարտիկները Վլադիկավկազում տեղի ունեցած 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ նվաճեցին: Օրեր առաջ էլ Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի գավաթակրի խաղարկությունում Անուշ Գրիգորյանը նվաճեց ոսկե, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալ: Ակնհայտ է, որ եթե բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան ՀԲՖ-ի գործունեության օրինականության մեջ խնդիրներ տեսներ, ապա մեր բռնցքամարտիկները ոչ մի կերպ չէին մասնակցի պաշտոնական մրցաշարերին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անկախ կառույց է և կարող է ենթարկվել թերևս AIBA-ին: Այն որ ՀԱՕԿ-ը կամ սպորտի նախարարությունը չեն ընդունում ՀԲՖ-ի ղեկավարությանը բավարար չէ որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ: ՀՀ սպորտի նախարարությունն իր վերջին որոշմամբ ուղղակի «յուղ լցրեց կրակի» վրա: Իրավիճակն այնպիսին է, որ այն կարող է լիցքաթափել թերևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր պետական մակարդակով դավադիր քայլեր են արվում բռնցքամարտի դեմ: Ոմանք ուզում են իրենց ձեռք տակ առնել նաև այս մարզաձևը: Ու այս ամենն արվում է Օլիմպիական խաղերի շեմին: Փաստորեն թե սպորտի նախարարության և թե ՀԱՕԿ-ի համար ներքին ամբիցիաներնը շատ ավելի կարևոր են մեր մռնցքամարտի հաջողություններից: Ինչի մասին է խոսքը երբ ՀԱՕԿ-ի կրկին անգամ նույնիսկ չի անդրադարձել հայ բռնցքամարտիկների աշխարհի գավաթի խաղարկությունում ունեցած նվաճումների մասին: Ժամանակը ցույց տվեց, որ իսկապես խնդիրը կարող է լուծում ստանալ միայն իշխանության միջամտության դեպքում: Իսկ երբ պետական կառույցը դիմում է մեղմ ասած անհասկանալի և ոչ կառուցողական քայլերի, ապա անհրաժեշտ է, որ միջամտի պետության առաջնորդը: Անհրաժեշտ է, որպեսզի պայմաններ ստեղծվեն բռնցքամարտի ֆեդերացիայի բնականոն աշխատանքի համար, քանի դեռ AIBA-ի կողմից նոր ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ պաշտոնապես հիմնավորումներ չեն ներկայացվել: Բռնցքամարտը մեր երկրի հենակետային մարզաձևերից է, որը մասսայականություն վայելելուց բացի շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում:

Նույնիսկ լարված այս ժամանակաշրջանում մեր բռնցքամարտիկները շարունակում են բարձր արդյունքներ գրանցել, ինչը նշանակում է, որ հայկական բռնցքամարտն իսկապես մեծ պոտենցիալ ունի: Հասկանալ է պետք, որ փողից զրկելը, կամ այլ սանկցիաներ կիրառելը երբեք չի նպաստի խնդրի կարգավորմանը: Ստեղծված իրացիճակից առաջին հերթին տուժում են բռնցքամարտիկները, որոնցից շատերը ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային մրցումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում