Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՍԴ-ն որոշեց. Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սահմանադրական դատարանն այսօր որոշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից  վիճարկվող՝  ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը։ Միաժամանակ արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը՝ ՍԴ որոշման մեջ  տրված մեկնաբանությունների պայմաններում։ Որոշումն ամբողջությամբ դեռ չի հրապարակվել։

Նշենք, որ մեկնաբանություններում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում այն կարող է ազդել նաեւ Վ.Ղազարյանին առչնվող քրեական գործի վրա, ընդհուպ` վերանայման հիմք հանդիսանալ։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով և 310.1 հոդվածի 1-ին մասով, այն է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը եւ ապօրինի հարստանալը։

2018 թվականի դեկտեմբերին Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Ղազարյանը պնդում էր, որ ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ:

Նրա կարծիքով՝ իրեն մեղսագրվող արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում ինքը 2018 թվականի ապրիլի 9-ից դադարել է լինել վիճարկվող դրույթներով նախատեսված՝ հանցակազմերի սուբյեկտ, իսկ հանցակազմի սուբյեկտը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, և վերջիններից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին, ինչը բացառում է տվյալ արարքի հանցավորությունը և պատժելիությունը. «Հանցակազմի ապաքրեականացումն ունի հետադարձ ուժ, հետևաբար, իմ նկատմամբ վիճարկվող դրույթներով քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը»,-նշում էր դիմումատուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՍԴ-ն Վաչագան Ղազարյանի դիմումը քննության ընդունելու որոշում էր կայացրել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ըստ որի` գործի դատաքննությունը պետք է սկսվեր 2019 թվականի մարտի 12-ին։ Սակայն հետագայում ՍԴ-ն որոշել էր փոխել Ղազարյանի բողոքի քննարկումը եւ նիստը հետաձգել մինչ ապրիլի 16-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում