Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հարցեր, որ առաջացնում է ռուսական ալիքը Հայաստանի հանրության համար

Անդրադառնալով Հայաստանի, և մասնավոր իշխանության հասցեին ռուսական պետական ԶԼՄ-ների մեղմ ասած անբարյացկամ հաղորդումներին և ռեպորտաժներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այլ երկրներում հեռարձակվողները պետք է պահպանեն կոռեկտությունը:

Հարցը, որ նրան ուղղել են լրագրողները, կապված է եղել մի կողմից «Ռոսիա» հեռուստաընկերության հայտնի անդրադարձերի հետ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ, որոնցում նրանք մեղադրում էին Հայաստանի իշխանությանը Քոչարյանի հանդեպ քաղաքական վենդետայի համար, մյուս կողմից էլ կապված է եղել օրերս ԱԺ-ում քննարկման հետ, որի ընթացքում «Իմ քայլը» իշխող մեծամասնության պատգամավոր Նարինե Թուխիկյանը Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին հարց է ուղղել Ռոսիա ընկերության հեռարձակումը Հայաստանում կասեցնելու հնարավորության մասին:

Հակոբյանը պատասխանել էր, թե այդպիսի բան արել են Ուկրաինան ու Վրաստանը, ու կորցրել տարածքներ: Մենք պատրա՞ստ ենք այդպիսի գին վճարել, հարցրել է նա: Այդպիսով նա ակնարկել է, որ Ռուսաստանը հարցն ընկալելու է քաղաքական ամենաբարձր մակարդակով և ըստ այդմ տանելու է հայ-ռուսական քաղաքական հարաբերության հարթություն: Որքանով է այդ վարկածը կամ պատկերացումը իրատեսական կամ արդարացի, այլ քննարկման հարց է: Բայց, այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանի արձագանքը թողնում է բազմիմաստ տպավորություն: Նա իհարկե չի դիտարկել հարցը այդ համատեքստում, սակայն ասել է, որ խոսք չկա հեռարձակումը դադարեցնելու մասին:

Միաժամանակ հարց է առաջանում, թե Երևանն ի՞նչ կանի այն դեպքում, երբ ռուսական մեդիան և առավել ևս պետական ԶԼՄ-ները շարունակեն իրենց պահել Հայաստանի հանդեպ «ոչ կոռեկտ»: Ո՞րն է Երևանի համար սահմանը և ինչ քայլ է արվելու դրանից հետո, այդ վարքագիծը շարունակելու պարագայում:

Մյուս կողմից սակայն, արժե հարցը դիտարկել նաև հակառակ ծայրից: Ինչպիսի՞ արձագանք է ունենում Հայաստանում ռուսական ԶԼՄ-ների այդ պահվածքը: Կա՞ն այստեղ ավելի դիտական կամ ակադեմիական մեթոդաբանությամբ ուսումնասիրություններ, թե ոչ: Որովհետև դատելով Հայաստանում առկա իրավիճակից, իշխանության լեգիտիմության բարձր աստիճանից, նաև Ռոբերտ Քոչարյանի հանդեպ գործնականում հակառակ տոկոսային ցուցանիշներից, Հայաստանի հանրության շրջանում ռուսական ԶԼՄ-ների այդօրինակ անդրադարձերը հարվածում են հենց Ռուսաստանին, և ըստ էության Ռուսաստանը պետք է այդ ուղղությամբ մտածելու բան ունենա: Այս առումով, Երևանն ըստ երևույթին ընտրել է սպասման մարտավարությունը, թե ինչպես են ռուսական ԶԼՄ-ները հարվածում Հայաստանում հենց Ռուսաստանի ներկայության հիմքերին: Բայց, այստեղ էլ առաջանում է հարց, թե արդյո՞ք Մոսկվան չի պատկերացնում այդ խնդիրը:

Միամտություն է կարծել, թե չեն պատկերացնում: Համենայն դեպս դժվար է հավատալ դրան, թեև այստեղ նաև չպետք է բացառել այն, որ գործ ունենք Հայաստանում ռուսական ներկայության և ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ հայաստանյան հանրության պատկերացումների և մոտեցումների մասին Ռուսաստանում առկա ընկալումների որոշակի խեղաթյուրվածության հետ, որ տեղի է ունեցել տարիներ շարունակ՝ ունենալով նաև դրա պատմահոգեբանական հիմքը: Ռուսաստանն այդ իմաստով հնարավոր է գտնվում է անցյալում, ինչը թերևս զարմանալի էլ չէ: Թեե, անշուշտ հարց է նաև, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմը չի սթափեցրել նրանց մինչև վերջ:

Մյուս կողմից, եթե պատկերացնում են, բայց չեն արգելակում, ապա հնարավոր է եզրակացնել, որ՝ կամ դա իրենց չի հետաքրքրում, և այստեղ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում, թե ինչո՞ւ, կամ էլ այդօրինակ «ինքնախարազանումը» ունի որոշակի նպատակայնություն, և դարձյալ հարց է, թե ինչու: Ընդհանուր առմամբ, իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, այլ նախ և առաջ թերևս աշխարհում, և այդ փոփոխպության ամենամեծ ճնշման ալիքը հենց Ռուսաստանի ուղղությամբ է: Հայաստանի հանրության համար թերևս խնդիր կա հասկանալու, թե ինչ տրանսֆորմացիաների է բերելու այդ ալիքը և դրանք որքանով ու ինչպես են արտահայտվելու Հայաստանի ուղղությամբ: Իսկ որ դրանք լինելու են, կամ տեղի են ունենում արդեն, թերևս անկասկած է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում