Չինացի հնագետները երկրի հարավային Գուանդուն նահանգում 17 հազար տարի առաջ պատրաստված կավե գործեր են հայտնաբերել, գրում է Սինհուա գործակալությունը։
Գտածոները հայտնաբերվել են Ինդե քաղաքում՝ Ցիտան կոչվող ավերակներում։ Դա գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ ժամանակակից Չինաստանի այդ շրջանում է պատրաստվել պատմությանը հայտնի առաջին խեցեղենը։
Պեղավայրից 30 կմ հեռավորությամբ հայտնաբերվել է նաև ուտելիքը պատրաստելու վայր, ինչպես նաև այն պահելու համար նախատեսված սրահ։