Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ:
Հեղինակավոր Whoscored պարբերականի վարկածով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արսենալի» պաշտպան Մուստաֆին: Նա ստացել է 7․7 բալ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն առանց փոխարինման մասնակցեց խաղին ստացել է բավական ցածր 6․7 գնահատականը:
Մխիթարյանից ավելի ցածր գնահատականի է արժանացել միայն հենակետային կիսապաշտպան Տորեյրան (6.6), որը թույլ խաղի համար փոխարինվել էր: