Tuesday, 23 04 2024
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ինչ-որ մի օր վարչապետը հայտնվելու է իր «սուպերվարչապետության» ծուղակում

Չնայած կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը դեռևս ակտիվ քննարկման փուլում է, բայց ԱԱԾ-ի և ոստիկանության կարգավիճակների փոփոխությունների հարցում Փաշինյանն ու նրա կաբինետը անդրդվելի մնացին: Կարծես թե այդ հարցը նրանք նույնիսկ չեն էլ պատրաստվում քննարկել, քանի որ որոշումն արդեն իսկ կայացվել է ու փոփոխության ենթակա չէ:

Վարչապետ դառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ կոտրելու է «սուպերվարչապետի» ինստիտուտը, և այդ ճանապարհին առաջին քայլը պետք է լիներ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը խորհրդարանին հաշվետու դարձնելը: Այլ խոսքով ասած՝ իրավապահ այդ կառույցներին պետք է նախարարության կարգավիճակ շնորհվեր:

Բայց վարչապետ նշանակվելուց հետո պարզ դարձավ, որ Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարվել «սուպերվարչապետական» համակարգից, այլև ընդհակառակը՝ պատրաստվում է էլ ավելի կատարելագործել այն: Համակարգի կատարելագործումը պայմանավորվում է ժողովրդական աջակցությամբ: Այսինքն՝ օգտագործելով ժողովրդի մեծամասնության վստահության մանդատը՝ Փաշինյանը էլ ավելի է խորացնում ժառանգություն ստացած համակարգի ավտորիտար բնույթը: Իսկ իրավապահ կառույցներին բացառապես վարչապետի ենթակայության տակ պահելու անշրջելի որոշումն այս ամենի պարզ դրսևորումն է:

Ամենայն հավանականությամբ վարչապետը առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ. չկա վատ համակարգ, այլ կան վատ կառավարիչներ, որոնք չեն կարողանում աշխատեցնել համակարգը: Այսինքն՝ Փաշինյանը համակարգի կենսունակությունն ու աշխատունակությունը պայմանավորում է զուտ իր անձնային գործոնով: Սա, իհարկե, մոլորություն է, քանի որ բնույթով ավտորիտար համակարգերը հակված են ավտորիտար դարձնել նաև դրա մեջ հայտնված մարդկանց: Ի դեպ, ծուղակում հայտնված մարդիկ հաճախ նույնիսկ գլխի էլ չեն ընկնում այդ փոփոխության մասին, պարզապես գալիս է մի պահ, երբ որոշումներ կայացնելու ժողովրդավարական մեխանիզմներն ու գործիքներն արդեն իսկ սպառվում են, և կամայականությունների ճանապարհով ընթանալու անհրաժեշտությունն այլևս այլընտրանք չի ունենում:

Գործող համակարգը ստեղծված է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամայականությունները բավարարելու նպատակով, այդ ինչպե՞ս այն պետք է գործի ժողովրդավարական տրամաբանությամբ: Համակարգն այդ ստեղծված է կարճաժամկետ ու իրավիճակային խնդիրներ լուծելու համար, այդ ինչպե՞ս այն պետք է երկարաժամկետ խնդիրներ առաջադրի ու լուծի դրանք: Ինչ-որ մի օր համակարգը խափանվելու է, և Փաշինյանը հայտնվելու է իր «սուպերվարչապետական» ծուղակում:

«Սուպերվարչապետական» համակարգի պահպանման շարժառիթը մեկն է. վարչապետ Փաշինյանը ներքին վտանգ է զգում և կարծում է, թե իրավապահ կառույցների միահեծան վերահսկողությունից հրաժարվելը կթուլացնի իր իշխանության դիրքերը: Այն, որ վարչապետի դիրքերը դեռևս ամբողջությամբ ամրապնդված չեն, փաստ է: Ակնհայտ է նաև, որ օդում շարունակում է կախված մնալ հեղաշրջման սպառնալիքը: Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տալու առաջարկի ընդդիմախոսները նաև առաջնային պլան են մղում ազգային անվտանգության հիմնախնդիրը: Իբրև թե պատերազմական իրավիճակում գտնվող պետությունը պետք է ունենա խիստ կենտրոնացված միահեծան իշխանություն, որպեսզի ճգնաժամային իրավիճակում վարչապետը գործողությունների լիակատար ազատություն ունենա:

Մտահոգություններն այս իհարկե տեղին են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ «սուպերվարչապետական» համակարգի պահպանումը որևէ կերպ չի լուծում այս խնդիրները, ընդհակառակը՝ էլ ավելի է խորացնում: Արդարացնել գերկենտրոնացված ու միահեծան համակարգի գոյությունը զուտ անվտանգության հիմնախնդրի հանգամանքով, հետևանք է ավտորիտար մտածողության: Այսինքն՝ Հայաստանի նախկին ավտորիտար առաջնորդները իրենց քաղաքական դիրքերը ամրապնդելու նպատակով քաղաքական միֆ են հորինել, որից մենք չենք կարողանում ձերբազատվել նույնիսկ ժողովրդավարական փոփոխություններից հետո: Ինչպես Ռոլան Բարտն է նկատում՝ միֆերը տարբեր համակարգերում վերածնվելու և ադապտացվելու հակվածություն ունեն: Այսինքն՝ ավտորիտար Հայաստանում տիրապետող դիրքեր ունեցող միֆը կարող է արդյունավետ դրսևորվել նաև ժողովրդավարական Հայաստանում: Սա իհարկե անթույլատրելի պրակտիկա է, և կենսունակ պետություն ստեղծելու ճանապարհին Փաշինյանի կառավարությունը պետք է նաև անզիջում պայքար մղի նախկին իշխանությունից ժառանգություն մնացած միֆերի դեմ:

Ո՞վ է ասել, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մեկ մարդու միահեծան վերահսկողության տակ թողնելը բխում է ազգային անվտանգության շահերից, որտե՞ղ է այդպիսի բան գրված: Իրականում ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք կարող է դառնալ պառլամենտին վերահսկող ու հակակշռող լիազորություններից զրկելու գործընթացը, ինչը և անում է կառավարող ուժը: Այսինքն՝ Փաշինյանը բոլոր կարևորագույն հարցերի քննարկումը թողնում է իր վերահսկողության ներքո՝ խորհրդարանին թողնելով միայն երկրորդական մանր-մունր խնդիրները, ինչպես նաև «կնոպկա» սեղմելու բացառիկ առաքելությունը: Սա է հենց ամենամեծ սպառնալիքը:

Ավտորիտար համակարգում խորհրդարանին լիազորություններից զրկելն ինչ-որ տեղ կարող է արդյունավետ լինել, բայց ժողովրդավարական համակարգում հետևանքները կարող են կործանարար լինել: Փաստորեն Փաշինյանն ինքն իրեն միայնակ է թողնում «ուժային» կառույցների հետ բավական բարդ հարաբերություններ կառուցելու գործում: Եթե հանկարծ ինչ-որ մի օր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դուրս գան վարչապետի վերահսկողությունից, ապա այդ դեպքում ի՞նչ է անելու Փաշինյանը: Համանման իրավիճակի պայմաններում խորհրդարանը նրան այլևս չի կարող օգնել, քանի որ վարչապետը զրկել է սահմանադրական այդ ինստիտուտին «ուժայիններին» վերահսկելու և անհրաժեշտության դեպքում ԱԺ կանչելու լիազորությունից: Իսկապես սա չափազանց լուրջ հարց է. ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նրա դեմ դավադրություն կազմակերպեն:

Լավ սա էլ թողնենք մի կողմ: Հայաստանը պառլամենտական հանրապետություն է: Բայց պետության պառլամենտական բնույթը կարծես թե դրսևորվում է միայն անվանման մեջ: Գործնականում և գետնի վրա պառլամենտարիզմ ընդհանրապես գոյություն չունի և չի էլ կարող լինել, քանի դեռ վարչապետը շարժվում է «սուպերվարչապետական» համակարգի ամրապնդման ճանապարհով՝ թուլացնելով և նվազեցնելով խորհրդարանի դերն ու նշանակությունը:

Սա քողարկված ծուղակ է, որի հետևանքները զգացնել կտան միայն ապագայում: Հայաստանը չի կարող արդյունավետ ու կենսունակ պետություն դառնալ առանց հզոր պառլամենտի՝ օժտված վերահսկողական և հավասարակշռման զորեղ մեխանիզմներով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում