Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

«Իլհամ Ալիևը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի մասին». WikiLeaks

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ գաղտնազերծվել է WikiLeaks-յան հերթական փաստաթուղթը։ Այս անգամ խոսքը գնում է 2008 թվականի դեկտեմբերին Թուրքիայի փոխարտգործնախարար Էրթուղրուլ Ափաքանի՝ Վաշինգթոն կատարած այցի մասին:

Այդ փաստաթղթում բավական մանրամասնորեն ներկայացված է Ափաքանի և ԱՄՆ փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդի բանակցությունների ընթացքը, որում քննարկման հիմնական թեմաներից մեկը հանդիսացել է ղարաբաղյան կարգավորման հարցը:

Դրանում նշված է. «2008 թվականին Անկարան և Վաշինգթոնը լուրջ հույսեր էին փայփայում, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի գտնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին։

Պետդեպարտամենտի աշխատակիցները 2008 թվականի դեկտեմբերին
նշել են. «Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ թուրք դիվանագետներն ընդգծում էին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենց հավաստիացրել են, թե բանակցությունները բավական հաջող ընթացք ունեն, և առկա են խնդրի լուծման բավական լավ հնարավորությունները»։

Ֆրիդի և Ափաքանի հանդիպմանը ներկա՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի տվյալ ժամանակվա ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կողմերին տեղեկացրել է. «Սերժ Սարգսյանն ավելի մեծ ռիսկի է գնում՝ գործընթացն առաջ տանելով, և հարկ է նկատել, որ Իլհամ Ալիևը բավական բարձր է գնահատում նրա այդ փոխգործակցությունը»:

Փաստաթղթղում նշված է, որ թուրք-ամերիկյան բանակցությունների մի զգալի հատվածը նվիրված է եղել Հայաստանի նախագահի անձի և գործունեության քննարկմանը:

Պետդեպարտամենտի հաշվետվության մեջ նշված է. «Թուրքիայի փոխարտգործնախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը բավական բարձր է գնահատում Սերժ Սարգսյանի կառուցողական դիրքորոշումը և ընդհանուր առմամբ բավական դրական կարծիք ունի նրա մասին»:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից ընդամենը 10 ամիս առաջ նշել էր. «Մենք ուղղակի կապ չենք տեսնում ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական խնդիրների միջև: Այնուհանդերձ, կարծում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում հնարավոր առաջընթացը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վրա»:

Ափաքանը մեկ անգամ ևս կրկնել էր, որ երկու խնդիրները փոխկապակցված չեն, և պաշտոնական Անկարան դրանցով զբաղվելու է առանձին-առանձին:

Ամերիկացիները, իրենց հերթին, հույս էին հայտնել, թե թուրքական կողմը օգտակար դերակատարություն կունենա՝ մասնավորապես, դրդելով Ալիևին ավարտուն տեսքի բերել կարգավորման համաձայնագիրը:

Փաստաթղթում նշված է, որ ընդհանուր առմամբ, թե՛ Անկարայում, թե՛ Վաշինգթոնում որպես համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետ՝ բանակցության մասնակիցները նշում էին 2009 թվականի կեսերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում