2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին կմասնակցի նաև Ինդիանա նահանգի Սաութ Բենդի քաղաքի քաղաքապետ Փիթ Բաթիգիգը։ Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով 37-ամյա քաղաքական գործչի հայտարարությունը։
Նա կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից և մարտահրավեր կնետի գործող նախագահ Դոնալդ Թրամփին։
Նշվում է, որ Բաթիգիգը չի թաքցնում իր միասեռական կողմնորոշումը։
Նա ամերիկացիներին արդեն խոստացել է Թրամփից «միանգամայան տարբերվող քաղաքականություն վարել» և «վերանայել ընդհանուր ապագայի վերաբերյալ պատկերացումները»։
I just announced I'm running for president of the United States. Join in and donate if you can. It's going to be an amazing ride and I can't wait to be on it with you all the way to the White House: https://t.co/edZnUvfc2I pic.twitter.com/OTi0YsAG5R
— Pete Buttigieg (@PeteButtigieg) April 14, 2019