ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջին ներկայացուցիչը, որը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայքարելու ցանկություն է հայտնել, Մասաչուսթես նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ուելդն է։
Նա հայտարարել է, որ երկիրը տառապում է քաղաքական նկրտումներից, երբ գործող կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է հաղթել։
«Ժամանակն է վերադառնալ նախագահ Լինքոլնի սկզբունքներին՝ հավասարությանը, արժանապատվությանը, բոլորի համար հնարավորություններին։ Չկա աշխարհում ավելի կարևոր բան, քան պայքարն այն բանի համար, ինչն Ամերիկան հզոր է դարձնում։ Ես պատրաստ եմ գլխավորել այդ պայքարը»,-ասել է քաղաքական գործիչը։