Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Որոշակի պարտավորություններ պետք է ունենա նաև ցեմենտի գործարանը. պետք է ցանկություն ունենալ մրցակցային միջավայր ստեղծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումներ կիրառել` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ նշվում էր, որ տեղական արտադրողը չի դիմանում մրցակցությանը։ Երեկվանից արդեն «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են արել այդ հիմքով։ Ինչպե՞ս եք գնահատում նման սահմանափակումները։

Կա՞ նման անհրաժեշտություն։

-Մի կարևոր հանգամանք կա, որի մասին խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ մեկ ամիս առաջ կառավարությունում քննարկվում էր այս հարցը։ Խոսքը վերաբերում էր նրան, որ երբ պետությունը սկսի իր քաղաքականությունը կտրուկ փոխել, հովանավորչությամբ զբաղվել, դա որևէ լավ բանի չի բերի։ Ես հասկացա, որ սա որպես սկզբունք որդեգրել է կառավարությանը, որը շատ ճիշտ մոտեցում է։ Բայց մյուս կողմից այլ խնդիր է առաջանում. կա ցեմենտի գործարան, որը սոցիալական խնդիր է լուծում, բայց կա նաև տնտեսական խնդիր, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունեցող գործարան է։ Այդ գործարանի ֆունկցիան միայն ցեմենտ արտադրելը չի։ Այն, իր հերթին, կողքից բավականին լրջագույն գործոն է և՛ գազ մատակարարողներին, և՛ առհասարակ էներգակիրներին։ Հիմա նոր հանգամանքներից ելնելով՝ խնդիր է առաջացել։ Իրանում տիրող տնտեսական վիճակի պատճառով, իրենց տեղական արժույթի արժեզրկմամբ պայմանավորված իրենց ապրանքը դարձել է ավելի մրցունակ, քան մերը։ Այս պայմաններում Հայաստանը փորձում է պաշտպանել իր շուկան նման սահմանափակումներով։ Մենք, քանի որ գործում ենք առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, ունենք համապատասխան հնարավորություն մինչև 10 տոկոս մաքսադրույք կիրառել։ Դրանից ավելին արդեն որոշակի խնդիրներ կառաջացնի առկա պայմանավորվածությունների շրջանակներում։ Այո, դրված է նաև ցեմենտի գործարանի աշխատել-չաշխատելու խնդիրը, որի համար կառավարությունը պետք է միջանկյալ լուծում գտներ, որպեսզի կարողանար այնպես անել, որպեսզի ցեմենտի գործարանները աշխատեին, և միաժամանակ նաև դրանով վնաս չհասցնեին մրցակցային միջավայրին։

-Հիմա այս լուծումը, որն առաջարկում է կառավարությունը՝ ներմուծվող ցեմենտի հավելյալ հարկումը միջանկյա՞լ լուծում է։

-Ես առիթ ունեցա երեկ դիտելու «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, երկխոսությունը ադմինիստրացիայի միջև։ Ես դրանից հասկացա, որ ադմինիստրացիան ինքն է բավականին լուրջ խնդիրներ առաջացրել իր համար, որովհետև պարսկական ցեմենտի խնդիրը միշտ եղել է։ Այն այսօր չէ, որ ծագել է։ Եվ որպեսզի մրցակցությանը դիմանային, իրենք պետք է տեխնոլոգիական նորամուծություններ անեին։ Արել են, թե չեն արել, ես չգիտեմ։ Դա այլ խնդիր է։ Հստակ է մի բան, որ կառավարությունը տեղական արտադրողին պետք է օգնի, որոշակի միջամտությամբ օգնի տեղական արտադրողին։ Ինչ ձևով, ինչ չափով է լինելու, դա արդեն քննարկման առարկա է։ Ինձ համար շատ ընդունելի են էկոնոմիկայի նախարարի առաջարկությունները, որոնք բոլոր ԱՀԿ-ի նորմերի շրջանակներում են, որովհետև պարսկական արտադրողները օգտվում են որոշակի դոտացիաներից։ Իսկ ԱՀԿ-ի դիրքորոշումը հստակ է՝որևէ մեկը պետք է արտոնություն չստանա, և արտոնություն ստանալու դեպքում տվողը հնարավոր է պատժի ենթարկվի։

Պետք է համատեղ լուծում գտնել, բայց որոշակի պարտավորություններ պետք է ունենա նաև ցեմենտի գործարանը։ Պետք է իրենք իրենց հարց տան, թե իրենց տեխնոլոգիան ինչքանով է իրենց թույլ տալիս ավելի ցածր գնով ցեմենտ արտադրել, արդյոք բոլոր հնարավորությունները օգտագործվում են ավելի մատչելի ցեմենտ արտադրել, թե ոչ։

-Այսինքն՝ Դուք որոշակի արհեստական երևույթնե՞ր եք տեսնում «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցների գործադուլի մեջ։

-Չեմ ուզում քաղաքական որևէ գնահատական տալ։ Անկախ նրանից՝ կլիներ ակցիա, թե ոչ, մեկ ամիս է՝ այդ հարցը ակտուալ քննարկվում է։ Նրանք, ովքեր ցեմենտ էին ներկրում, դժգոհում էին, որ մեր մաքսային ծառայությունները ինքնագործունեությամբ էին զբաղվում, պահանջում էին փաստաթղթեր, որոնք գուցե պետք չեն։ Խնդիրը կար, պարզապես այն պետք է լուծվի երկկողմանի՝ գործարանները տեխնոլոգիապես պետք է նորացվեն, և լինի կառավարության միջամտությունը։ Մյուս կողմից խնդիրն այն է, որ տեխնոլոգիական վերազինումը մեկ օրում չի լինում, ժամանակ է պետք։ Մի բան հստակ է, ցեմենտի երկու գործարանները պետք է աշխատեն, պետք է աշխատեն, բայց ոչ հրահանգով։ Պետք է ցանկություն ունենալ մրցակցային միջավայր ստեղծել և աշխատել մրցակցային միջավայրում։ Հիմա ասում են՝ այդ միջավայրը չկա, քանի որ պարսկական ցեմենտը էժան է։ Դա հասկացանք, բայց մեր գործարանը չաշխատեց, ու վաղը, մյուս օրը Իրանում վիճակը կարգավորվեց, ցեմենտի գինը բարձրացավ, այդ ժամանակ ումի՞ց են բողոքելու մեր տեղական արտադրողները։

-Պարոն Խաչատրյան, ուրբաթ օրը ԱԺ-ում հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։ Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետևանքները որո՞նք կարող են լինել։ Հնարավոր կլինի՞ լիարժեք թափանցիկություն ապահովել։

-Միանշանակ։ Այստեղ քաղաքական կամք և իշխանության ցանկություն է պետք։ Եթե դա կա, որևէ խնդիր չի առաջանա իրական սեփականատերերին հայտնաբերելու մասով։ Ավելին, եթե նախկինում ինչ-որ խոչընդոտներ կային օֆշորային հաշիվների և այլնի մասով, ապա հիմա աշխարհը գնում է բոլոր փակ ինֆորմացիաների բացահայտման։ Որևէ խնդիր չի կարող առաջանալ, որ իշխանությունը ուզենա մի բան բացահայտել, դիմել այն երկրներին, որտեղ գրանցված է ընկերությունը և տեղեկություններ ստանալ։ Սա, ի միջի այլոց, բավական դրական մթնոլորտ կստեղծի, քանի որ հասարակության մեջ բավական բացասական վերաբերմունք կա հանքաարդյունաբերության նկատմամբ։ Մարդիկ կիմանան՝ ով է սեփականատերը, ինչով է զբաղվում, ուր են գնում գումարները, և այդ թափանցիկությանը գուցե ցրի այդ բացասական վերաբերմունքը։ Դա օգտակար կլինի նաև բիզնեսի համար, օտարերկրյա ներդրողների համար։ Ճիշտ է, ժամանակին ասվում էր, որ օտարերկրյա ներդրողներ կան, որոնք չեն ուզում բացահայտվել, նրանք ուզում են գաղտնի մնալ, բայց դրա կարիքը չկա։ Այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է մեր երկրում, անընդունելի է։ Մենք այդպես էլ չիմացանք, թե մեր ընդերքի գինն ինչ արժեր, գանձվող հարկերը ինչքան պետք է լիներ։ Միակ բանը, որ մենք պարզեցինք, դա այն էր, որ հանքերի իրական սեփականատերերը գերշահույթներ են ստացել, իսկ ընդերքի տերը՝ ՀՀ քաղաքացին ամենաքիչ օգտվողն է։ Էլ չասած հանքերի շահագործման դեպքում առաջ եկած բնապահպանական նորմերի խախտումները և առաջացած խնդիրները։ Ինչքան թափանցիկ լինի դա, այնքան լավ բոլորիս համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում