Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր իրավիճակում մարդիկ հնարավորություն են ստացել իրենց դժգոհությունը արտահայտելու. Ինչ է իրականում կատարվում ՏԻՄ-երում

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը ապրիլի 13-ին հրաժարական տվեց: Նույն օրը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

Հիշեցնենք, որ զարթոնքցիները տևական ժամանակ է՝ պայքարում էին արդեն 23 տարի պաշտոնավարող գյուղապետի հրաժարականի համար։ Գյուղացիների խոսքով՝ Սարգսյանը թույլ է տվել չարաշահումներ, յուրացումներ, համայնքային բյուջեից հսկայական գումարներ է դուրս գրել և դրել իր գրպանը։ Լարվածությունն այն աստիճան էր սրվել, որ բանը հասել էր հրաձգության, վիրավորների։

Զարթոնքի բնակիչներն անգամ դիմել էին իրավապահներին, որպեսզի քրեական գործ հարուցվի համայնքի ղեկավարի դեմ։ Համայնքի ղեկավարը նույնպես փաստաբան էր վարձել՝ իրեն զրպարտելու համար դատի տալու բոլոր նրանց, ովքեր իր արժանապատվությունն են ոտնահարել։ Բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և համայնքապետը հրաժարական ներկայացրեց։ Թե ինչն էր նպաստել Սարգսյանի այդ որոշմանը՝ դժվար է ասել, սակայն մարզպետի հետ հանդիպումից հետո մարզպետարանը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր.

«Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում այսօր չլինելու պատճառները՝ անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք՝ անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի»։

Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Զարթոնքի պատմությունը միակը չէ։ Մի քանի այլ համայնքներում ևս բնակիչների ճնշման ազդեցության տակ գյուղապետերը հրաժարականի դիմում ներկայացրին։ Ուշագրավ է, որ դրանք հիմնականում այն համայնքապետերն էին, ովքեր պաշտոնավարում էին մեկ կամ երկու տասնամյակ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ-երում ստեղծված իրավիճակին՝ նկատեց, որ դեպքերը կարող են շատ տարբեր լինել, և վերջին 10 ամիսների ՏԻՄ զարգացումները չի կարելի մեկ լույսի ներքո դիտարկել, բայց այդ բոլոր դեպքերի հիմնապատճառներն այն են, որ բնակիչները դժգոհ են ՏԻՄ մարմինների ղեկավարներից և ցանկանում են, որ նրանք փոխվեն: «Բնակիչները տեսան, որ հարմար իրավիճակ է Հայաստանում, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ երկրի նախագահին հնարավոր է եղել հեռացնել իշխանությունից օրինական ճանապարհով բողոք արտահայտելու միջոցով։ Կարծում եմ, որ սա դրական երևույթ է, պարզապես պետք է այն ուղղվի կառուցողական և ճիշտ հունով։ Իսկապես արժեք է, երբ քաղաքացին հասկանում է, որ իր գործողությունը արդյունք կարող է տալ, իրավիճակ փոխել»,- ընդգծեց Դանիելյանը։

Պատգամավորը նկատեց, որ այդ ակցիաները ուղղորդված չեն իշխանության կողմից, և իշխանությունը իր առաջ խնդիր չի դրել փոխելու այն բոլոր համայնքապետերին, ովքեր աշխատել են նախկին իշխանության ժամանակ, եղել են ՀՀԿ-ական և այլն։ «Նախկինում եղել են բազմաթիվ համայնքներ, որտեղ իրականացվել է վատ կառավարում, կայացվել են ոչ թափանցիկ որոշումներ, բյուջեն է կասկածելի ձևով տնօրինվել, մարդիկ համայնքը ղեկավարել են տասնամյակներ շարունակ։ Բնական է, որ նոր իրավիճակում մարդիկ հնարավորություն են ստացել իրենց դժգոհությունը արտահայտելու, որն արդեն նշեցի՝ շատ կարևոր է»,- ասաց Դանիելյանը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի լուծմանը, ապա պատգամավորն ասաց, որ նախագիծ է մշակվում համայնքի ղեկավարի հետկանչի ինստիտուտ ներդնելու մասին։ Դանիելյանը, սակայն, կարծում է, որ դա էլ իր հերթին կարող է խնդիրներ առաջացնել, դրա համար պետք է ուշադիր մշակել նախագիծը։

Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր հանդես են եկել «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։

Նախագծով սահմանվում է, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ առաջին 1-1.5 ամսում կքննարկվի ու կընդունվի օրենքը, որով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնելու։ Եթե այդ հանրաքվեին մասնակցի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլինի անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ։ Այսպիսով, ըստ օրենսդրական նախաձեռնության հեղինակի՝ ստեղծվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ևս մեկ հիմք։

Հայաստանում տեղի ունեցող բոլոր ընտրական պրոցեսները դիտարկած «Անկախ դիտորդ» նախաձեռնության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ նախևառաջ պետք է հստակեցվի ընտրակարգի ձևը և նոր միայն քննարկվի հանրաքվեով համայնքի ղեկավարի հետկանչի հնարավորությունը, քանի որ եթե ընտրվի համամասնական ընտրակարգը, ապա այն համատեղելի չէ հետկանչի մեխանիզմի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում