Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Երեւանին հաջողվեց բեկել գործընթացը. «սեպարատության» ճանապարհը փակված է

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հրադադաի պահպանման եւ մարդասիրական հարցերի շուրջ գործակցության, մասնավորապես սահմանամերձ գյուղատնտեսական աշխատանքների ապահովման, նաեւ երկու կողմերում կալանքի տակ գտնվող անձանց հարազատների տեսակցության հնարավորության մասին: Քննարման այդ օրակարգի մասին տեղեկություն է տարածվել արտգործնախարարի եւ երեք համանախագահների հայտարարության տեսքով: Համանախագահների ներկայությունը հանդիպմանը հուշում է, որ չնայած Ռուսաստանի հովանու ներքո հանդիլման փաստին՝ որի մասին վկայում է ՌԴ արտգործնախարար Լավրովի ներկայությունը, հանդիպումն ու օրակարգը այդուհանդերձ «սեպարատ» չէ: Մյուս կողմից, որքան էլ արձանագրելի է այն, որ արցախյան հարցում նեգրավված ուժային կենտրոններն ունեն տարբեր շահեր ու ռազմավարություններ, այդ թվում բնակաբնաբար Ռուսաստանը, այդուհանդերձ ներկայումս իրավիճակը մի փուլում է, ընդ որում թերեւս սկզբունքորեն ապրիլյան պատերազմից հետո, որ գործնականում բացառելի է դարձել որեւէ «սեպարատ» նախաձեռնություն: Վերջինը՝ Ռուսաստանի առաջնորդությամբ, թերեւս հենց ապրիլյան պատերազմի այսպես ասած հասունացումն էր, որը տապալվեց մեր զինվորների հերոսական ջանքվ, նրանց կյանքի գնով: Իհարկե հետագայում կային նախանշաններ, դարձյալ «սեպարատության» միջավայրի հաունացման ուղղությամբ, եւ դարձյալ ռուսական առաջնորդությամբ, օգտվելով Հայաստանում իշխանության լեգիտիմության բացակայությունից, սակայն թավշյա հեղափոխությունը գործնականում արգելափակեց այդ հնարավորությունը շատ երկար ժամանակով:

Առավել եւս, որ թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը չի բավարարվում լոկ լեգիտիմության հանգամանքով, այլ առաջ է մղում նաեւ օրակարգային կարեւոր հարցեր, սահմանում նշաձողեր, որոնք արցախյան կարեւորագույն խնդրում գործնականում ինստիտուցիոնալացնում կամ կապիտալիզացնում են այդ հեղափոխությունն ու լեգիտիմությունը, ստեղծելով ամուր պաշար ժամանակի համար: Այս պայմաններում, «սեպարատ» նախաձեռնությունն անհեռանկար է, հաշվի առնելով այն, որ պարզ չէ, թե ուղղակի խաղաղությունից բացի, էլ ինչ նախաձեռնություն կարող է լինել իմաստավորված եւ շատ, թե քիչ իրատեսական: Կրկնենք, դա չի նշանակում «սեպարատ» մտադրության կամ հավակնության չեղարկում, դա նշանակում է ճանապարհների փակում, որոնցով կարող էին դրանք դիտվել իրականացման տեսանկյունից հնարավոր կամ իրատեսական: Որովհետեւ պատերազմը կամ ռազմական լարման քաղաքականությունը բերելու են խնդիրների ոչ միայն երկու կողմերի, այլ նաեւ քաղաքական միջնորդների, հատկապես Ռուսաստանի համար, որը ապրիլյան պատերազմից հետո գտնվելով Հայաստանի առաջ որոշակի պատասխանատվության առաջ, թավշյա հեղափոխությունից հետո անկասկած ավելի է զգում այդ պատասխանատվության բեռը:

Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը գործնականում հենց այդ իրավիճակային տրամաբանության շրջանակում է, որից դուրս անելիք չունի նաեւ պաշտոնական Բաքուն, ինչը ըստ էության ոչ պաշտոնական մակարդակով խոստովանել էր նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը: Ըստ այդմ, խոշոր հաշվով հնարավոր է արձանագրել, որ Հայաստանի նոր իշխանությանը հաջողվել է արցախյան հարցում ապահովել հեղափոխության կապիտալիզացիայի բավարար մակարդակ շոշափելի ժամանակային տարածություն շահելու համար, ինչը խիստ անհրաժեշտ է Հայաստանին: Ըստ այդմ հայաստանյան դիտանկյունից հարցը թերեւս այն է, թե ինչպիսի արդյունավետությամբ է օգտագործվելու այդ ժամանակը, ինչ ներքին ու արտաքին ռիսկեր կարող են լինել այդ ժամանակի մեջ, ինչպիսին պետք է լինեն դրանց չեզոքացմանն ուղղված մոտեցումներն ու անելիքները, եւ սուբյեկտները, որոնք պատասխանատու են այդ հարցում: Մենք անդրադարձել ենք այս կարեւորագույն խնդիրներին պարբերաբար, եւ անկասկած կանդրադառնան նաեւ առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում