Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Պայքար անցյալի դեմ՝ ներկայի ու ապագայի հաշվին

«Եթե հետ գնանք, տեսնենք՝ մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում Էդմոն Մարուքյանը, հնարավոր է շատ բաներ ավելի հասկանալի դառնան»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արված հայտարարությանը։ Հիշեցնենք՝ նշելով, թե դրոշի պատմությունը հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է, Էդմոն Մարուքյանն ասել էր. «Եվ ես չեմ կարծում, թե հիմա Հայաստանում առաջնահերթ պրոբլեմն այն է, որ, օրինակ, դրոշները լավ տեղերում չեն դրած, դրա համար ենք մենք վատ ապրում: Դա էլ է կարևոր, հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է: Այ, էդ գիտակցությանը չեկած՝ իշխանությունները արտահերթ նիստում բերում խորհրդարանում Քաղաքացու օր են հռչակում՝ մի հատ էդ գիտակցությանը հասեք, նոր Քաղաքացու օր հռչակեք: Թե չէ դուրս է գալիս, որ չար թագավորը գնացել է, բարի թագավորը եկել է, հիմա բարի թագավորի գալու օրը Քաղաքացու օր ենք հռչակում»։

Նորագավիթում տեղի ունեցածի կապակցությամբ ցանկացած քննադատություն Նիկոլ Փաշինյանը ծանր է ընդունում։ Դրա վկայությունն է նաև այն, որ այսօր էլ լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե ճիշտ է վարվել, և որ նման աշխատակիցները չպետք է աշխատեն պետական կառավարման համակարգում։ Բայց ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցածի քննադատության առնչությամբ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հետ գնալ և վերհիշել, թե ինչ է ասել մեկ տարի առաջ Էդմոն Մարուքյանը։ Սա՝ բոլորին անցյալը հիշեցնելու գործելաոճը բնորոշ է գործող իշխանությանը և ընդհանուր առմամբ արտահայտում է այն փիլիսոփայությունը, որով առաջնորդվում է այն։ Իսկ դրա էությունն այն է, որ ցանկացած խնդիր փորձ է արվում դիտարկել անցյալի պրիզմայով, ինչը մեղմ ասած վնասում է զարգացմանը, ապագային ուղղված աշխատանքին, այն աշխատանքին, որը պետք է կատարեն ինչպես իշխանությունը, այնպես էլ քաղաքական համակարգի մնացած մասնակիցները, այդ թվում՝ ընդդիմությունը։ Ու զարմանալի զուգադիպությամբ, մինչ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան Էդմոն Մարուքյանի քննադատության առաջարկում էր վերհիշել մեկ տարի առաջ նրա կողմից արված հայտարարությունները, Մարուքյանը խորհրդարանում հարց էր ուղղում «Իմ քայլի» պատգամավորներին՝ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների մասին։

Մասնավորապես նա հիշեցնում էր, որ մեկ տարի առաջ գործող վարչապետը հայտարարել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր կառավարությունը խորհրդարան է բերել Կառավարության կառուցվածքի նախագիծ, որով ուժային այդ կառույցները շարունակում են մնալ վարչապետի վերահսկողության ներքո։ Այս հիշեցումների տարբերությունն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարն է և որպես իշխանություն կարող է կատարել իր՝ մեկ տարի առաջ հնչեցրած հայտարարություններն ու խոստումները՝ ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, որը մեկ տարի առաջ էլ, այսօր էլ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար է։ Խնդիրը, սակայն, այս հայտարարությունների հեղինակների կարգավիճակները չեն։ Ավելի կարևոր է այն, որ անցյալի մասին հիշեցումներով, անընդհատ դեպի անցյալ գնալով իրականում մսխվում է այն ջանքը, այն էներգիան, այն ռեսուրսները, որոնք պետք է ծառայեցվեն ավելի լավ ներկա ու ավելի լավ ապագա ունենալու համար։ Անցյալում հեշտ է գտնել հակահերոսներ, պայքարել նրանց դեմ, նրանցով պայմանավորել այսօրվա անհաջողությունները։ Մինչդեռ, ապագան պահանջում է ռազմավարություն, ծրագիր, ժամանակացույց պարունակող աշխատանք, որն այնքան հեշտ չէ, որքան անցյալի հետ պայքարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում