Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր հանգամանքներ ու բացահայտումնե՞ր, թե՞ դատաքննական ձգձգումներ կուրսանտի դաժան սպանության գործով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով դատական քննությունը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախել են մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Մանասերյանին ու Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող ճանաչված կուրսանտ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Դատարանը դատաքննությունը լրացնող միջնորդությունների քննարկման փուլում է:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցում էր կատարվել ու ռազմական ինստիտուտից ստացվել էր «Քուն» հրամանից հետո երրորդ հարկի ննջասենյակներից դուրս եկող-ներս գնացողների վերաբերյալ մատյանը: Այս մատյանը նախաքննական մարմնի կողմից չէր առգրավվել, իրեղեն ապացույց չէր ճանաչվել ու չէր զննվել, հետևաբար նրանում առկա տեղեկությունների վերաբերյալ գործով վկաները չէին հարցաքննվել: Հավելենք նաև, որ ռազմական ինստիտուտից միայն ննջարանային մասնաշենքի երրորդ հարկի մատյանը դատարանին տրամադրելով՝ նշել էին, թե երկրորդ հարկի համապատասխան մատյանը օրենքի պահանջով՝ որոշակի ժամանակն անցնելու հետ կապված… ոչնչացվել է…

Ներկայացված մատյանը գործի քննության համար որոշակի նոր տեղեկություններ պարունակում էր: Բանն այն է, որ կուրսանտների մեծ մասը նախաքննության ընթացքում ու դատարանում պնդել էր, թե «Քուն» հրամանից հետո մինչև առավոտ քնած է եղել, ննջարանից դուրս չի եկել, ոչինչ չի տեսել: Մինչդեռ համապատասխան մատյանի զննությունից պարզ է դառնում, որ որոշ կուրսանտներ դեպքի գիշերը՝ ժամը 2-3-ի միջակայքում, ննջասենյակներից դուրս են եկել, ճիշտ է՝ երկու-երեք րոպեով, բայց, այնուամենայնիվ, ստացվում է, որ արթնացել, դուրս են եկել, ներս են մտել՝ տեղաշարժվել են, բայց իրենց նախաքննական ու դատաքննական ցուցմունքների մեջ այդ մասին չեն հայտնել:

Զննված մատյանում առկա ստորագրությունների հարցը ճշտելու նպատակով դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և լրացուցիչ հարցաքննության էր հրավիրել վկա կուրսանտ Մեսրոպյանին: Ծառայության վայրից վկայի՝ դատարան ներկայանալու գործընթացը տևել է մոտ երկու ամիս՝ առաջացնելով տուժող կողմի դժգոհությունը՝ դատական նիստերի հետաձգումների ու դատաքննության ձգձգման հետ կապված:

Վկա Մեսրոպյանը, ով դեպքի պահին ննջարանի երրորդ հարկում եղել է օրապահիկ, այս նիստին ներկայացել էր դատարան: Նա զննեց դեպքի գիշերը տվյալ մատյանում արված ստորագրությունները և պնդեց, որ այնտեղ իր ստորագրությունը չկա: Վկան պարզաբանեց, որ տվյալ մատյանում ստորագրում էր օրվա հերթապահը, ոչ թե օրապահը: Նա մատյանում՝ այլ օրերին կատարված ստորագրությունների մեջ գտավ նաև իր ստորագրությունը և ցույց տվեց դատավարության կողմերին:

Դեպքի գիշերը կատարված ստորագրությունների զննությունից պարզ դարձավ, որ մատյանում ստորագրել են նաև ննջասենյակից երկու-երեք րոպեով դուրս եկած կուրսանտները:

Կապված նոր ի հայտ եկած վերոհիշյալ հանգամանքի հետ՝ պաշտպան Ա. Նադիրյանը միջնորդեց դատարան հրավիրել ու լրացուցիչ հարցաքննել արդեն հարցաքննված երկու վկաների, ինչպես նաև երկու լրացուցիչ վկաների՝ պարզելու համար՝ դեպքի գիշերվա ժամը 2-3-ի միջակայքում դուրս գալով ննջասենյակներից՝ միջանցքում տեսե՞լ են արդյոք ամբաստանյալներից որևէ մեկին, ի՞նչ են տեսել, իրենց ննջասենյակներում տեսե՞լ են, թե կուրսանտներից ո՞վ այդ ժամին իր անկողնում քնած չէ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն առարկեց այս միջնորդության դեմ՝ նշելով, որ ելնելով մատյանում կատարված գրառումներից, հիշյալ կուրսանտները ննջասենյակներից դուրս են եկել երկու-երեք րոպեով՝ ամենայն հավանականությամբ՝ բնական կարիքները հոգալու նպատակով, գործի քննության համար հետաքրքրություն ներկայացնող ի՞նչ պիտի հայտնեն այդ վկաները, նրանց լրացուցիչ հարցաքննությունների հրավիրելը կնշանակի գործի քննության ձգձգում:

Նույն դիրքորոշումը հայտնեցին նաև գործով մեղադրողները՝ նշելով, թե անիմաստ կլինի հիշյալ վկաներին վերստին դատարան հրավիրելն ու հարցաքննելը:

Պաշտպան Անժելա Հոբոսյանն առարկեց տուժող կողմի հայտնած դիրքորոշման դեմ՝ պնդելով, թե ակնհայտ հակասություններ կան դատարանում արդեն հարցաքննված այն կուրսանտների ցուցմունքներում, ովքեր պնդել են, թե դեպքի գիշերը չեն արթնացել, քնած են եղել, ննջասենյակից դուրս չեն եկել, սակայն համապատասխան մատյանի զննությամբ պարզվել է, որ նրանք և՛ արթնացել, և՛ ննջասենյակից դուրս են եկել. «Մարդիկ ճիշտ ցուցմունք չեն տվել: Դեռ պետք է պարզվի՝ արդյո՞ք մեկ-երկու րոպե են բացակայել, թե՞ ավելի երկար, ի՞նչ են տեսել…»:

Պաշտպան Ա. Նադիրյանը՝ միջնորդության հեղինակը, ասաց. «Ես զարմանում եմ, որ ասում են՝ իմաստ չկա այդ վկաներին դատարան հրավիրելու: Մարդը մի քանի վայրկյանում էլ կարող է կարևոր բան տեսնել: Նախաքննական մարմնի հերթական բացթողումը կլրացնենք՝ այդ վկաներին դատարան հրավիրելով ու նոր ի հայտ եկած հանգամանքի վերաբերյալ հարցաքննելով՝ «Քուն» հրամանից հետո ո՞նց են վեր կացել, չե՞ն տեսել՝ ննջասենյակում քնողներից բոլո՞րն են իրենց անկողիններում, թե՞ ոչ… Միջնորդությունը բնավ դատաքննությունը ձգձգելու միտում չունի և ինքնանպատակ չէ, այլ՝ ճշմարտությունը վերհանելու նպատակով է արվել…»:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Հայկազ Բարսեղյանի հայր Արկադի Բարսեղյանը հայտարարեց. «Երկու ամիս տևեց՝ մինչև վկա Մեսրոպյանն այսօր եկավ դատարան… Քանի՞ ամիս կտևի՝ մինչև միջնորդության մեջ նշված չորս վկաները գան… Վկաներից մեկը Հայկազի մոտիկ ընկերն էր, եթե նա գիշերը բան տեսած լիներ, կասեր… Վերջերս նա մեր տուն էր եկել, հարցրել եմ, ասել է՝ Հոպա՛ր ջան, ինչ տեսել, ասել եմ արդեն…»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը պնդեց տուժող կողմի դիրքորոշումը և ասաց, որ դատարանում հարցաքննելու ժամանակ հիշյալ վկաներին արդեն իսկ հարցեր տրվել են դեպքի գիշերվա մասին, նրանք դատարանում դժվար թե նոր բան ասեն…

Դատարանը, կողմերին լսելով, բավարարեց պաշտպան Նադիրյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել ու հարցաքննել չորս վկաների՝ նոր ի հայտ եկա հանգամանքի շուրջ: Նախագահողը նշեց, որ տվյալ հանգամանքը գործի նախաքննության ու դատաքննության ժամանակ անհայտ է եղել, դրա վերաբերյալ վկաներին հարցեր չեն տրվել, իսկ մեղադրանքի և տուժող կողմերի առարկությունները ենթադրությունների վրա են հիմնված:

Դատարանն ավարտեց նաև նախորդ նիստից անավարտ մնացած՝ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության քննարկումը՝ գործով նշանակված ու դատական հոգեբան Մեհրաբյանի կողմից անցկացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական հոգեբանը անցել էր իր լիազորությունների սահմանը, կարծիք հայտնել ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև կիրառել էր մեթոդներ, որոնք դատահոգեբանական փորձաքննությունների ժամանակ չեն կիրառվում:

Դատարանը այս միջնորդության լուծումը չհետաձգեց, չնշեց, թե դրան կանդրադառնա դատական ակտ կայացնելիս՝ խորհրդակցական սենյակում. դատական պրակտիկայում այդպես է վարվում դատավորների մեծամասնությունը:

Տվյալ դեպքում դատարանը միջնորդության քննարկումը ավարտված համարելով՝ անմիջապես հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ որոշ ժամանակ անց հրապարակեց որոշումը՝ պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց՝ գործով դատական հոգեբան Մեհրաբյանի կողմից անցկացված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը ճանաչվեց անթույլատրելի ապացույց:

Կմիջնորդի՞ արդյոք պաշտպանական կողմը ևս մեկ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզ կլինի առաջիկա դատական նիստերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում