Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իշխանության որդեգրած քաղաքականության դեմ սաբոտաժ է

Անցած հանգստյան օրերին ուշադրության կենտրոնում Արմավիրի Զարթոնք համայնքն էր իր կրակոցներով։ Կրքերը հանդարտվեցին համայնքապետի հրաժարականից հետո, կան նաև ձերբակալվածներ։ Այսօր ուշադրության կենտրոնում էր հայտնվել Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը, թեև դատելով ԱԺ-ում գտնվող նախագծից՝ ցեմենտագործների բողոքի ակցիան փոքր-ինչ զարմանալի է, և ստիպում է դիտարկել հարցի քաղաքական կողմը։ Իհարկե պետք է արձանագրել, որ խոսքը, ի վերջո, մի քանի հարյուր աշխատատեղի մասին է, այսինքն՝ շահառուն նաև այդ աշխատողներն են, սակայն ամեն դեպքում, փաստացի կառավարությունը քայլ է կատարում Գագիկ Ծառուկյանի համար մրցակցային արտոնյալ պայման ձևավորելու ուղղությամբ: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը, քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանը և Հայկ Սուքիասյանը:

«Գյուղապետի հակառակորդների և կողմնակիցների միջև բախում է տեղի ունեցել, անգամ կրակոցներ են հնչել, արդյունքում գյուղապետը հրաժարական է տվել. լավ է, որ գյուղացիներն իրենք են որոշում, բայց վատ է, որ այդ մեթոդներով»,- նշեց Ա. Բաղդասարյանը:- Նախկինում գյուղացիները չէին ըմբոստանում, որովհետև դա համարում էին անիմաստ, հիմա նրանք իրենց առջև խնդիրներ են դնում և հասնում դրանց լուծմանը, բայց, իհարկե, վատ մեթոդներ կիրառողները՝ մեղավորները պետք է պատժվեն»:

Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ հետհեղափոխական շրջանում իշխանության քաղաքականությունը հասկանալի չէ. «ՏԻՄ-երում հարցը չի լուծվել, քաղաքական ղեկավարությունը փոխվել է, բայց որոշ տեղերում մնացել են նախկին բդեշխները, և ժողովուրդը բողոքում է: Ժողովուրդն ինքնուրույն է որոշել հարցը լուծել, բայց իշխանությունը պետք է ներքին կոնսենսուսով հարցի լուծումը իր վրա վերցներ»: Քաղաքագետի խոսքով՝ բողոքի բացիլները կարող են շարունակվել. «Ցանկացած իշխանության լեգիտիմությունը կախված է հասարակության ներքին կայունության ապահովման գործառույթից, եթե իշխանությունը չկարողանա կայունությունն ապահովել, լեգիտիմությունն անկում է ապրելու»:

Դ. Հովհաննիսյանը հակադարձեց՝ նշելով, որ անկայունության դրսևորում չկա, խոսքն անցումային իրավիճակի մասին է. «Երկրում վերին մակարդակում տեղի է ունեցել իշխանափոխություն, բայց ՏԻՄ-երում շարունակում են մնալ նախկին համայնքապետերը՝ հին մտածելակերպով և աշխատաոճով: Եթե համայնքի բնակիչները ցույցեր են կազմակերպում, դժգոհում են, ապա հարցի լավագույն լուծումը հրաժարականն է»: Դ. Հովհաննիսյանի խոսքով՝ այս հարցի լուծման նաև օրենսդրական տարբերակ կա՝ երկու անգամ ընտրվելուց հետո համայնքապետն այլևս առաջադրվելու իրավունք չպետք է ունենա:

Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ պետությունը ընտրել է հստակ քաղաքականություն՝ դեմոկրատական կայացման ճանապարհը. «Բայց կան ուժեր, այդ թվում նաև ԲՀԿ-ն, որը «սիրախաղերի վարպետ է», սաբոտաժ են անում իշխանության որդեգրած քաղաքականության դեմ»: Դ. Հովհաննիսյանը հավեեց, որ հակահեղափոխության վտանգ դեռևս կա. «Հեղափոխության առաջ քաշած ծրագրերից ոչ մեկը դեռ ավարտին չի հասել, անցումային փուլում են: Նախկին կոռուպցիոն ռեժիմի կողմից ֆինանսավորվում են լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, քաղաքացիական ակտիվիստներ. հեղափոխության դեմ ռևանշիստական շարժում է սկսվել, այլ ոչ թե քաղաքական պայքար, և նպատակը հեղափոխության արդյունքները չեղարկելը և վերադառնալն է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում